Բաժիններ՝

Արդյոք Ավետիսյանների բնակարանում հայտնաբերված զինվորական հագուստների վրա կրակոցի արգասինքներ առկա՞ են, թե՞ ոչ

Պարզելու համար՝ արդյոք Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների բնակարանում հայտնաբերված զինվորական հագուստների վրա կրակոցի արգասինքներ առկա՞ են, թե՞ ոչ, նշանակվել է փորձաքննություն: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման հայտնել են, որ այդ նպատակով նշանակվել է համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են նաև, որ հարցումներ են ուղարկվել ՌԴ իրավապահ մարմիններին՝ մեղադրյալ Վալերի Պերմյակովի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, ծառայության ընթացքում բժշկական հետազոտությունների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու նպատակով, սակայն պատասխան դեռևս չի ստացվել:

Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ տուժողներից 6-ը մահացել են հրազենից ստացված, իսկ մանկահասակ տղա երեխան՝ կտրող-ծակող գործիքով պատճառված մարմնական վնասվածքների հետևանքով: ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվել էինք, թե քանի վնասվածք են ունեցել տուժողները: Ի պաստախան, կոմիտեից միայն հայտնել են. «Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ստացվել են դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, որոնց ծանոթացել են նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները: ՀՀ քննչական կոմիտեն տարածել է կարճ հաղորդագրություն մահվան պատճառ հանդիսացած վնասվածնքերի մասին»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս