
Իրանին С-300 համալիրների մատակարարումը սպառնալիքի տակ չի դնի Իսրայելի անվտանգությունը. Լավրով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորման գործընթացը Ռուսաստանին հնարավորություն է տվել վերացնել Իրանին С-300 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) մատակարարելու վրա դրված արգելքը:
Լավրովն ընդգծել է, որ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերով չի արգելվել Իրանին ՀՕՊ-ի միջոցներ հատկացնելը, և որ Ռուսաստանը դա արել է բարի կամք դրսևորելով՝ բանակցություններում առաջընթաց խթանելու համար:
Լավրովը նշել է, որ С-300-ը բացառապես պաշտպանական զենբք է, ԶՀՀ է, ունակ չէ հարձակվել և սպառնալիքի տակ չի դնի տարածաշրջանի որևէ երկրի, այդ թվում նաև Իսրայելի անվտանգությունը: