Բաժիններ՝

Քիմիպեդիա

Google Trends-ի տվյալներով՝ վերջին 1 շաբաթվա ընթացքում «Armenia» բառի փնտրումը Google համակարգով աճել է 60%-ով։ Ավելի ուշագրավ է այն, որ «Where is Armenia» արտահայտության փնտրումն աճել է 7.5 անգամ (650%-ով)։ Այսինքն, մարդկանց թիվը, ովքեր ցանկացել են իմանալ, թե որտեղ է Հայաստանը, 1 շաբաթվա ընթացքում շեշտակի աճ է ունեցել։

Սա հենց այն է, ինչի մասին խոսում էինք. Քարդաշյանների այցելությունը Հայաստան՝ մեծացրել է օտարերկրացիների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ։ Նշենք նաև, որ «Kardashian Armenia» արտահայտության փնտրման հաճախականությունն աճել է 18.5 անգամ, «Kardashian in Armenia», «Kim in Armenia» փնտրումները՝ ավելի շատ։ «Քիմի էֆեկտը» բավականին լավ երևում է նաև Wikipedia օնլայն անվճար հանրագիտարանի վիճակագրությունից։ Այսպես՝ Wikipedia-ում անգլերեն լեզվով Հայաստանի էջը վերջին 1 ամսվա ընթացքում դիտվել է օրական միջինը 5000 անգամ։ Քիմը Հայաստան այցելեց ապրիլի 8-ին և նույն օրը Wikipedia-ում անգլերեն լեզվով Հայաստանի էջի դիտումների քանակը հասավ 8208-ի։ Ապրիլի 9-ին թիվը հասավ 14 հազարի, 10-ին՝ 15600-ի։ Ապրիլի 11-ին ցուցանիշը ընկավ 9100-ի։

Կոպիտ հաշվարկը ցույց է տալիս, որ Քիմ Քարդաշյանի այցելության օրերին՝ նրանց շնորհիվ, Wikipedia-ի Հայաստանի էջն ունեցել է շուրջ 35 000 լրացուցիչ այցելու։ Այսինքն՝ այսքան մարդ ոչ միայն լսել է Հայաստանի մասին, այլ կոնկրետ հետաքրքրվել՝ փորձելով ինքնուրույն տեղեկություններ քաղել մեր երկրի մասին։

Ավելի մանրամասն՝ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս