Արամ Երեմյան`Արցախյան ազատամարտի մի բեկորը
Արդեն 23 տարի է, ինչ տիկին Էմման վերջին հրաժեշտն է տվել որդուն՝ Արամին, սակայն տարիները անզոր են փարատել որդեկորույս մոր ցավը: 2014-ին Էմմա Երեմյանը որդուն նվիրված գիրք է հրատարակել, որտեղ տեղ են գտել որդուն նվիրված նրա բանաստեղծություները, հուշերը:
aparaj.am-ի հետ զրույցում Էմմա Երեմյանը կիսվեց որդու հետ կապված հուշերով:
Արամը կրում էր իր մորական պապի՝ Արամ Հարությունյանի անունը, ով զոհվել է Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ: Կյանքի բերումով նա, ստանալով պապի անունը, նաեւ ժառանգեց նրա ճակատագիրը:
«Դեռ 8-րդ դասարանի աշակերտ էր, երբ մի օր եկավ եւ հայտարարեց. «Ես այլեւս ադրբեջաներենի դասին չեմ նստի, երբ լեզուն լսում եմ՝ ներսս կատաղություն եմ զգում»: Փորձեցի համոզել չստացվեց: Լավ էր սովորում եւ դասարանի ոգին էր Արամը, ամենն իրեն շուրջն էին միշտ խամախմբվում: 9-րդ դասարանում 3 տղա էին մնացել ,18 աղջիկ: Տղաներից մեկի՝ Արթուրի հետ մտերիմ ընկերներ էին: Երբեք չեմ մոռանա` ինչպես արդեն Արցախյան շարժումը սկսած եկավ եւ հեկեկում էր՝ Արթուրին ազերիները մորթել էին:
1986 թվականին Արամը ավարտում է միջնակարգ դպրոցը եւ նույն տարում ընդունվում Ղափանի շինարարական տեխնիկումը: Հաջորդ տարին հավաքագրվում է բանակ: Բանակն ավարտելուց հետո 1989-ին վերադառնում է Ղարաբաղ:
Տիկին Էմման պատմում է, որ 1989-ին, երբ Արամը բանակից վերադարձավ, որոշեցին այցելել Շոշ գյուղում բնակվող հորաքրոջ ընտանիքին միասին տոնելու Արամի վերադարձը եւ հորաքրոջ ծննդյան տարեդարձը: Այդ օրը Շոշ գյուղի Փրմքե տեղամասում հոշոտված գտան հորաքրոջ ամուսնու՝ Լեւոն Հովսեփյանի դիակը: Արամը շատ ծանր տարավ այդ կորուստը եւ մոր խոսքերով՝ կատարվածը հող հանդիսացավ, որպեսզի նրա ատելությունն ազերիների նկատմամբ ավելի խորանա:
«Բանակից վերադառնալուց անմիջապես հետո նա գործի ընդունվեց կոնդիցիոներների գործարանում: Ես եւ ամուսինս հարցնում էինք, թե ինչ գործ է անում այնտեղ, որ միշտ ձեռքերը յուղոտ է տուն գալիս, այն էլ՝ կես գիշերին կամ էլ տուն չէր գալիս: Ավելի ուշ իմացանք, որ նա ընդգրկվել է Աշոտ- Բեկորի կամավորական ջոկատին եւ տղաները գործարանում ինքնաշեն զենքեր են պատրաստում»,- ասաց տիկին Էմման:
1990-ին Արամի հայրը՝ Առնոդիկ Երեմյանը, ով աշխատում էր Ասկերանում , վերադառնում էր աշխատանքից , ճանապարհին՝ Խոջալուում (Իվանյան) ազերիները հարձակվեցին նրա վրա, դաժանաբար ծեծեցին, մեքենան ջարդուփշուր արեցին: Նա այդպես էլ չապաքինվեց: Իսկ որդին հորը խոստացավ վրեժխնդիր լինել, ասելով, որ Ղարաբաղում մի թուրք անգամ չի մնա եւ մենք տիրոջ մեր կարգավիճակը հետ կբերենք:
Ականատեսները պատմում են , թե Արամն ինչպես էր ծածուկ, բակերով, այգինեով հասնում Կրկժան, հոր մեքենայի բենզինը շշերով հանում եւ ծոցի մեջ պահելով հասցնում դիրքերը: Մալիբեյլուն ազատագրելուց հետո հսկում էին, որ այնտեղից ուտելիք չհանեն, որպեսզի այն բոլորը հասցնեն դիրքերում կռվող տղաներին:
«Հրամանատար Աշոտ Բեկորի օգտագործվող ԳԱԶ 66 մեքենան Արամինն է եղել, սակայն ծնողները չգիտեին դրա մասին: Մեքենան խանգարում էր հորը, իր մեքենան ավտոտնակ մտցնելու ժամանակ: Հայրը բարկացած հարցնում էր , թե ում մեքենան է: Հարեւանները հայտնում են. ‹‹Քո տղայինը՝ Արամինն է»,- պատմում է տիկին Էմման:
Տիկին Էմման հիշում է, թե ձմռան օրերին ինչպես էր որդին տուն գալիս ցեխոտված, թաց հագուստով, պատռված կոշիկներով, որոնց կայծակաճարմանդները (молния) թելով էին կարված:
«Նայում էի խղճահարված դեմքով եւ լռում էի: Կարծես թե միտքս կարդալով՝ որդիս ասում էր. «Մամ, չմտածես, դժվարությունները հաղթահարելի են, կարեւորը հաղթենք թշնամուն, ամեն ինչ իր տեղը կնկնի, սրանք պարապ բաներ են»»,- պատմում է տիկին Էմման:
1992-ի հունվարի 25-ին էր, Ստեփանակերտը ռմբակոծվում էր, սակայն Արամը մորը խնդրեց, որ սեղան պատրաստի, որպեսզի տղերքով հավաքվեն իր տարդարձը տոնելու: Մայրը վախեցավ, քանի որ ալազները շարունակում էին ռմբակոծել, սակայն Արամը ի պատասխան մորը, ասաց, որ իր տանը իրենց ոչինչ չի պատահելու:
«Այսօրվա պես հիշում եմ այդ օրը: Սեղանին 16 երիտասարդ, սիրուն տղերք էին, մեկը մյուսից անվախ, մեկը մյուսից ազնիվ եւ գեղեցիկ: Նրանցից շատերը այսօր չկան: Շատերի համար դա վերջին ուրախությունն էր: Արամիս համար էլ վերջինն էր»,- զսպելով արդյուքները՝ պատմում է Արամի մայրը:
1992-ի Փետրվարի 26-ն էր, շշուկներ էր պտտվում, որ պետք է գրոհեն Խոջալուն: Արամի ծնողները Աստղաշեն գյուղի բարձունքներում մթության մեջ հետեւում էին, թե ինչ է կատարվում Խոջալուում: Բեկորի տղերքը օդանավակայանի կողմից մտել էին Խոջալու: Արամին, Համոյին թողել էին խրամատում՝ շուրջը հսելու: Նրանք երկուսն էլ ընկան դիպուկահարի գնդակից:
ԼՂՀ բնակավայրերը Խոջալուից պարբերաբար ենթարկվել են ադրբեջանական հարձակումներին և հրթիռակոծության։ ԼՂՀ-ում և հատկապես Ատեփանակերտում վիճակը գնալով ծանրացել է, մթերքն ու վառելանյութը սպառվել։ Բնակչությանը սովից փրկելը, բժշկական օգնություն ցույց տալը, միակ օդանավակայանն ապաշրջափակելը և Խոջալուի կրակակետերի վնասազերծումը կենսական նշանակություն ուներ, տղաներին հաջողվեց դա անել, իհարկե թանկ էր վճարված գինը: Սակայն այսօր Ադրբեջանն իր իսկ կատարած հանցագործությունը վերագրել է մեզ, աշխարհին փորձելով ապացուցել, որ հայն է ցեղասպան:
Առ այսօր ցավով պետք է նշենք, որ Խոջալուում զոհված մեր տղերքին հավուր պատշաճ կերպով չենք մեծարում, այսօր նրանց հիշատակին նույնիսկ հուշարձան չկա Իվանյանում: