Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Ցայգ» հեռուստաընկերության լրագրողին տեղեկացրել է, որ Մհեր Մկրտչյան 38 ա շենքի 29 բնակարանում Քնար և Ալվարդ Շահումյանների սպանությունների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով և 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Շուկայում ամենապահանջված մասնագետները, ինչպես վերջին տարիներին, այնպես էլ հիմա շարունակում են մնալ մենեջերներն ու մարքետոլոգները:
Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահ Սարգսյանն աջակցություն է հայտնել Ղրիմի ապօրինի հանրաքվեին:
Չնայած մեր մարմնի 75%-ը կազմված է ջրից, երբ ջրազրկվում ենք, արյունը խտանում է, և արյան շրջանառությունը դանդաղում է: Ամեն անգամ, երբ դա տեղի է ունենում՝ արյան ճնշումը բարձրանում է:
Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ալվարդը շատ էր սիրում հագնել, կապել, էնքան մարդամոտ էր, էնքան հումորով…Հնարավոր չէր Ալվարդի կողքին նստել մի վայրկյան ու չծիծաղել, կենսախինդ, կյանքը մեջ եռում էր: Ալվարդը չամուսնացավ, բայց 20 տարի է՝ ընկեր ուներ, Արթուրն է, որը տաքսի է վարում: Արթուրի ընտանիքը այդ մասին գիտի, Արթուրի տղան գնում-գալիս էր Ալվարդենց տուն:
Տրվել է քաղաքի կանաչապատման գործընթացի մեկնարկը: Խաղաղության օղակի պուրակում ապրիլի 18-ին կազմակերպվել է ծառատունկ:Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ներկայացուցիչները, քաղաքապետարանի աշխատակիցները Սամվել Բալասանյանի գլխավորությամբ հողին են պահ տվել տուա տեսակի շուրջ 100 տնկի:
Ապրիլի 5-ին և 13-ին Սևան քաղաքում առեղծվածային սպանություններ տեղի ունեցան, սակայն երկու սպանությունների գործով մինչ օրս ձերբակալված չէ որևէ մեկը: Իսկ ինչ են պատմում սպանվածի հարազատները:
Հաշվետվությունում նշված է, որ աղբի մեծ մասը կազմում են սառնարանները, լվացքի մեքենաների և կենցաղային այլ տեխնիկան:
Ապրիլի 19-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին` գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հիմա Եվրամիությունը Թուրքիային կոչ է անում բացել Հայաստանի հետ սահմանը, այսինքն՝ բացի այն, որ սա կարող է ճնշում հանդիսանալ Թուրքիայի վրա՝ Ցեղասպանության ճանաչման հարցում, կարող է նաև մի շարք այլ խնդիրներ լուծել»,- ասում է Աղասի Ենոքյանը:
Ահաբեկչությունների ֆոնին Ֆրանսիայի նախագահը ստացել էր բնակչության հավելյալ աջակցությունը:
«Ֆինանսական խնդիր կա. եթե 2010 թվականին մանկապարտեզ էր հաճախում 18 հազար երեխա Երևանում, 2015 թվականին մանկապարտեզ է հաճախում 30 հազար երեխա։ Եվ մենք ակնկալում ենք ամեն տարի 1500 երեխա ավելացնել այս թվին, և համոզված ենք մի քանի տարի հետո այս խնդիրը կլուծվի»:
Եմենի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Իրանի առաջ քաշած պլանը բաղկացած է 4 կետից:
Եզակի ցուցադրություն Գյումրիում: ՀՀ Ազգային արխիվը ներկայացրել է բացառիկ լուսանկարներ և ձեռագրեր, որոնք պատմում են 1915 թվականի ցեղասպանությանը հաջորդած տարիներին Հայաստանի տարբեր քաղաքներում բացված որբանոցների, որբերի կյանքի ու խնամքի մասին:
Նախօրեին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի՝ ավազակային հարձակում, եւ 104-րդ հոդվածի՝ սպանություն, հատկանիշներով։
Ընդհանուր առմամբ` այդ պայմանագրի դեմ համայն աշխարհում հանրահավաքներ են անցկացվել 700 վայրում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է տուրիստական ընկերության կին տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Շենքի բանկում կայանված «Մերսեդես E 260» մակնիշի ավտոմեքենան, որն ըստ նախնական տվյալների առնչություն ունի մոր եւ դստեր սպանության հետ, կեսգիշերին ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են Ախուրյանի ոստիկանության հատուկ պահպանվող վայր:
Ռուսերեն տարբերակում ֆիլմը կոչվելու է «Последний полет»: Չնայած, եթե բառացի թարգմանվեր, կկոչվեր «Прерванный полет»: Ինչո՞ւ եսч որպես իմ ընկերության առաջին ֆիլմ, ընտրեցի «Անավարտ թռիչքը»: Առաջնահերթ՝ ֆիլմն ինձ շատ է դուր եկել: Բացի այդ, շուտով Ցեղասպանության 100-ամյակն է: Ես կարող էի սկսել ռուսական ֆիլմ գնելով և այդ ֆիլմի վարձույթով զբաղվելով, սակայն որոշել եմ, որ իմ առաջին ֆիլմը պետք է լինի հայկական:
Կարծում եմ, որ դա հակաարդյունավետ է, եթե խոսքը գնում է մահաբեր զենքի մասին:
Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցի տներից մեկում սպանված մայր և դուստր Ալվարդ և Քնար Շահումյանների սպանության գործով դեռևս նորություններ չկան:
Չնայած այն բանին, որ նա օրեր առաջ կորցրել է հորը` ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանին, անդադար հայտնվում են մարդիկ, ովքեր կարեկցելու կամ սատարելու փոխարեն նախընտրում են քննադատել նրան` մեղադրելով այն բանում, որ ֆեյսբուքը հոր մահը սգալու համար լավագույն վայրը չէ:
Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ առավոտյան մեկ բաժակ սուրճը լավացնում է հիշողությունը:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ Երևանում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի վարորդների և վրաերթի հետևանքով մահացածի ինքությունը:
Մեր և մեր եղբայրների միջև խնդիրը Հայկական սփյուռքն է, Հայաստան պետությունն է:
Հայրենիքին ծառայելու սուրբ պարտքը երբեք միայն տղամարդկանց առանձնաշնորհը չի եղել: Հայ կանայք միշտ մարտնչել են ուս ուսի՝ տղամարդկանց կողքին: Արցախյան պատերազմը դրա վառ ապացույցն էր: Այս մասին իր հարցազրույցներից մեկում ասել էր գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), որտեղ նա նաև նշել էր, որ Արցախյան պատերազմի ժամանակ 25 կին ծառայող են կորցրել: Կոմանդոսի կարծիքով՝ աղջիկների մասնակցությունը ոչ միայն բանակի ընդհանուր մթնոլորտի վրա է դրական ազդում, այլև աղջիկներն իրենց մարտունակությամբ ոչնչով չեն զիջում տղաներին:
Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանին առաջիկայում «Նուբարաշեն» ՔԿՀ-ից կտեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ:
Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին իր բացատրությունը նա բացատրել է նրանով, որ պետք է ընդունի Մինսկում անցկացվելիք զորահանդեսը: