Բաժիններ՝

Ֆրանսուա Օլանդի վարկանիշը վերստին սկսել է նվազել

Liberacion-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը Charlie Hebdo-ի խմբագրատանն իրականացված ահաբեկչությունների ֆոնին վերելքից հետո վերստին սկսել է անկում ապրել:

Հարցումներից մեկի համաձայն` հունվարին Օլանդի վարկանիշն աճել էր 21 տոկոսով: Ահաբեկչությունների ֆոնին Ֆրանսիայի նախագահը ստացել էր բնակչության հավելյալ աջակցությունը:

France Presse լրատվական գործակալության արած հարցման համաձայն` Օլանդի վարկանիշը տարեսկզբին կազմել է 29 տոկոս, մինչդեռ ապրիլի դրությամբ այն նվազել է մինչև 21 տոկոսի: Նվազել է նաև Ֆրանսիայի վարչապետի վարկանիշը: Այն 53 տոկոսից նվազել է մինչև 40 տոկոսի:

Երկու տարի անց Ֆրանսիայում պետք է անցկացվեն նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Իշխող կուսակցությունը տապալել է այս տարվա մարտին Ֆրանսիայում անցկացված ՏԻՄ ընտրությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս