Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթից. հեղինակը ժողինստիտուտի 20-ամյա ուսանող է. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ Երևանում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի վարորդների և վրաերթի հետևանքով մահացածի ինքությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan մակնիշի ավտոմեքենան վարել է 55-ամյա Վաչագան Սարգսյանը, իսկ մահացածը՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 65-ամյա Դիմիտրի Սահակյանն էր:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է նաև՝ գիշերը ժամը 02:25-ի սահմաններում Նաիրի բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 18 շենքի բնակիչ, 20-ամյա Տարոն Մարտիրոսյանը, ով հիվանդանոց մեկնած հատկապես կարևոր գործերով քննիչ Ա. Գասոյանին հայտնել է, որ Սեբաստիա փողոցում ավտովթար-վրաերթի պահին Porsche Cayenne մակնիշի 70 AM 700 համարանիշի ավտոմեքենան վարել է ինքը: Փաստի առթիվ Ա. Գասոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տ. Մարտիրոսյանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսում:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս