Բաժիններ՝

Էլեկտրատեխնիկական թափոնների համաշխարհային ծավալը հասել է ռեկորդային մակարդակի. ՄԱԿ

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ` 2014 թվականին էլեկտրոնային ու էլեկտրատեխնիկական մնացուկների համաշխարհային ծավալը հասել է ռեկորդային մակարդակի` 41.8 միլիոն տոննայի: Այս մասին նշված է ՄԱԿ-ի հաշվետվությունում:

Ընդգծվում է, որ մեկ շնչին բաժին ընկնող ամենամեծ ցուցանիշը գրանցվել է այն երկրներում, որոնք իրենց ներկայացնում են որպես բնապահպանության պատասխանատուներ:

Հաշվետվությունում նշված է, որ աղբի մեծ մասը կազմում են սառնարանները, լվացքի մեքենաների և կենցաղային այլ տեխնիկան: Հաշվետվությունում ընդգծվում է, որ թափոնների այդ ծավալը կարելի է համեմատել 1.15 միլիոն ծանր բեռնատարների հետ, որոնք կանգնած վիճակում կտեղավորվեն 23.000 կիլոմետրանոց ուղու վրա:

Էլեկտրատեխնիկական աղբի 1/6-ից էլ պակասն է օգտահանվում կանոններին համաձայն: ՄԱԿ-ի տվյալներով` մեկ շնչին բաժին ընկնող էլեկտրատեխնիկական աղբի ամենամեծ ցուցանիշն ունի Նորվեգիան, ապա գալիս են Շվեյցարիան, Իսլանդիան, Դանիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Շվեդիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ավստրիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս