Բաժիններ՝

Գյումրեցի կնոջն ու նրա դստերը սպանել են հաց ուտելու պահին. մանրամասնում են հարևանները. Aravot.am

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ երեկոյան դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա հասցեի երեքհարկանի շենքի 29-րդ բնակարանում, որը երրորդ հարկում է: Դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էին 90-ամյա Քնարիկ Շահումյանին ու նրա կրտսեր դստերը՝ 51-ամյա Ալվարդ Շահումյանին:

Քաղաքի կենտրոնում ՝ Շիրակի մարզպետարանից ու Շիրակի մարզային ոստիկանությունից ոչ հեռու գտնվող այդ շենքի բնակիչների մեծ մասը վախից կողպել էին իրենց բնակարանների դռները: Շենքի մուտքի մոտ հսկողություն են սահմանում ոստիկանները: Տան դուռը բնականաբար կապարակնքվել է ոստիկանության կողմից՝ քննչական գործողություններ իրականացնելուց ու տեղազննություն կատարելուց հետո: Aravot.am-ին հարցազրույց են տվել առաջին հարկի հարևանները, որոնց դուռը, ի դեպ, բաց էր:

Հարցին, թե չե՞ք վախենում դուռը բաց թողնելուց, տան տղամարդն ասել է. « Ես ոչինչ չունեմ վախենալու, ամբողջ կյանքս դուռս բաց է եղել ու էլի պիտի լինի, հերիք եղավ էլի, այս ինչ է կատարվում մեր քաղաքում»:

Aravot.am-ին որոշակի մանրամասներ է ներկայացրել նրա կինը՝ տիկին Ժաննան, որը բուժաշխատող է Գյումրու բժշկական կենտրոնի լաբորատորիայում: Տիկինը պատմեց, որ ինքը իր սիրած սերիալն էր նայում ժամը 21.45-ի սահմաններում, երբ իրենց դուռը թակեցին ու կանչեցին իր ամուսնուն: Ամուսինը սարսափահար ներս է մտել ՝ասելով, թե Քնարին ու Ալվարդին են սպանել:

«Մենք շատ հին հարևաններ ենք, այս շենքերը շատ հին են: Ալվարդը ամուսնացած չէր, իմ տեգրոջ դասարանի աղջիկն է եղել:

Տիկին Քնարը ամերիկյան որբանոցում է մեծացել, կիրթ, շնորհքով կին էր, հացով-ջրով, մարդկանց նեղին հանող մարդիկ էին: Սխալվեիր դուռը ծեծեիր, ինչ հյուրասիրություն կանեին, կապշեիր: Տիկին Քնարը վերջին շրջանում վատառողջ էր, թեթևակի ինսուլտ խփեց, տեսնեիր աղջիկը ոնց էր խնամում մորը, պատմելու չէ… Տիկին Քնարը երկու աղջիկ ունի. մեծը՝ Գայանեն, բնակվում է Մոսկվայում, շատ մեծ կարողության տեր է նրա ընտանիքը, նրա տղաներն ու աղջիկները մեծահարուստ մարդիկ են: Ինչ տիրություն էին անում տատիկին ու մորաքրոջը…

Քրոջ աղջիկը նույնիսկ իր 3000 հազարանոց մուշտակը ուղարկեց նրան: Ալվարդը շատ էր սիրում հագնել, կապել, էնքան մարդամոտ էր, էնքան հումորով…Հնարավոր չէր Ալվարդի կողքին նստել մի վայրկյան ու չծիծաղել, կենսախինդ, կյանքը մեջ եռում էր: Ալվարդը չամուսնացավ, բայց 20 տարի է՝ ընկեր ուներ, Արթուրն է, որը տաքսի է վարում: Արթուրի ընտանիքը այդ մասին գիտի, Արթուրի տղան գնում-գալիս էր Ալվարդենց տուն: Իրենք ամուսինների պես էին,Արթուրը շատ շնորհքով մարդ է, մի բան լիներ, երեխի պես կվազեր, կհասներ:Անգամ ամեն օր հաց էր բերում,թե հանկարծ տիկին Քնարը ներքև չիջնի, մեծ կին է, հանկարծ իրեն վատ չզգա: Ալվարդն էլ օգնում էր նրա ընտանիքին ֆինանսապես:

Մի խոսքով ցավ եմ ապրում ու չեմ ուզում հավատալ, որ Արթուրը կարող է լինել հանցագործը: Ես նրան ճանաչելով բացառում եմ, որովհետև ամուսինների պես էին: Հիմա ոստիկանությունը նրան է տարել որպես կասկածյալ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս