![](/banners/BeFunky-design.jpg)
Ապրիլի 24-ին Պուտինի հետ կքննարկենք «Միստրալ»-ների հարցը. Օլանդ
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/putin-Oland1.jpg)
BFM TV-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզն ու Մոսկվան համատեղ փորձում են լուծել «Միստրալ» ռազմանավերի մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակը:
Այդ մասին Canal+ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսուա Օլանդը. «Ֆրանսիան ու Ռուսաստանը փնտրում են ճգնաժամից դուրս գալու հնարավորություն»: Նրա խոսքերով` «Միստրալների» շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը կշարունակվի ապրիլի 24-ի բանակցություններում:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ գծով» շափման ժամանակ հայտարարել էր, որ վատ նշան է համարում այն, որ Ֆրանսիան հրաժարվել է գործող պայմանագրով Ռուսաստանին «Միստրալ» ռազմանավերի մատակարարումը:
Ավելի ուշ Ելիսեյան պալատը հաստատել է Կրեմլի մամլո ծառայության տարածած այն տեղեկատվությունը, որ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ: