Բաժիններ՝

Մոր և դստեր բնակարանի աստիճաններին արյան հետքեր կան. news.am

Գյումրիում ապրիլի 18-ին տեղի ունեցած սպանության դեպքի վայրի՝ Մհեր Մկրտչյան 34Ա շենքի շքամուտքի երկրորդ հարկի աստիճաններին առկա են արյան հետքեր: Ոստիկանությունից NEWS.am -ի թղթակցի հարցին, թե արդյոք արյան հետքերը պատկանում են հանցագործին, ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 175 եւ 104 հոդվածների (ավազակային հարձակում եւ սպանություն) հատկանիշներով:

Նրա խոսքով՝ ելնելով գործի գաղտնիությունից այլ մանրամասներ ենթակա չեն հրապարակման:

«Դեռ քննչական գործողություններ են կատարվում, կասկածյալին (ներին) հայտնաբերելու, համար այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող»,-ասաց Սոնա Տռուզյանը:

Շենքի բանկում կայանված «Մերսեդես E 260» մակնիշի ավտոմեքենան, որն ըստ նախնական տվյալների առնչություն ունի մոր եւ դստեր սպանության հետ, կեսգիշերին ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են Ախուրյանի ոստիկանության հատուկ պահպանվող վայր:

Սպանվածների մարմինները լուսադեմին նոր տեղափոխել են Գյումրիի պաթոլոգոանատոմիական լաբորատորիա: Շահումյանների բնակարանի դուռը կնիքված է եւ հատուկ հսկողություն է սահմանված ոստիկանության կողմից:

spanutyun gyumri

gyumri spanutyun

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս