Բաժիններ՝

Լուկաշենկոն ներկա չի գտնվի մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսին

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի կարող Հաղթանակի օրը գտնվել Մոսկվայում:

Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին իր բացատրությունը նա բացատրել է նրանով, որ պետք է ընդունի Մինսկում անցկացվելիք զորահանդեսը:

Դրա հետ մեկտեղ Լուկաշենկոն հայտարարել է, որ չի աջակցում այն քաղաքական գործիչներին, որոնք հրաժարվում են մասնակցել Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում անցկացվելիք միջոցառումներին:

Լուկաշենկոն ընդգծել է, որ մայիսի 9-ին Մինսկում անցկացվելու է նույնպիսի զորահանդես, ինչպիսին որ Մոսկվայում է. «Դա անթույլատրելի է, երբ այդքան զորքեր են բերվում մայրաքաղաք և չկա գլխավոր հրամանատարը:

Սկզբունքորեն դա ընդհանրապես անընդունելի է: Բելառուսի Սահմանադրության համաձայն` որևէ մեկն իրավասու չէ ընդունել զորահանդեսը` բացառությամբ գլխավոր հրամանատարից»:

Լուկաշենկոն չի բացառել, որ պատվիրակության հետ միասին կարող է Մոսկվա ժամանել Հաղթանակի օրվա շեմին` մայիսի 7-8-ին, և ծաղկեպսակ դնել Անհայտ զինվորի հուշարձանին` ի ցույց դնելով ռուս և մյուս ժողովուրդների հետ իրենց միասնականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս