![](/banners/BeFunky-design.jpg)
Իսրայելն իրավասու է զենք մատակարարել Ուկրաինային, եթե դա համարում է նպատակահարմար. Պուտին
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/pic_00f75602538b9d018b6114b1892eee1d.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Իսրայելն իրավասու է զենք մատակարարել Ուկրաինային` ի պատասխան Ռուսաստանի կողմից Իրանին C-300 զենիթա-հրիթռային համալիրներ (ԶՀՀ) մատակարարելուն.
«Դա Իսրայելի ղեկավարության ընտրությունն է: Նա իրավասու է անել այն, ինչը համարում է նպատակահարմար: Կարծում եմ, որ դա հակաարդյունավետ է, եթե խոսքը գնում է մահաբեր զենքի մասին:
Այդօրինակ գործողությունները կհանգեցնեն միայն դիմակայության հավելյալ ձգձգմանը, մարդկային զոհերի մեծացմանը: Իսկ արդյունքը կլինի նույնը: Ինչ վերաբերում է Իրանին C-300 ԶՀՀ-ներ հատկացնելուն, ապա այդ զենքն ունի բացառապես պաշտպանական բնույթ և որևէ կերպ չի խաթարում Իսրայելի պաշտպանունակությունը»: