Այս պահին Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում ոստիկանական ուժեր են կուտակվում:
«Բեշիկթաշը» ցանկանում է «Լիվերպուլից» գնել Մարիո Բալոտելիին
«Նովայա գազետան» հրապարակել է հունիսի 15-ին գլխուղեղի քաղցկեղից մահացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի լուսանկարները, որ արվել են հիվանդության ընթացքում: Երգչուհու մոտ գլխուղեղի քաղցկեղը հայտնաբերվել էր 2013 թվականին:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հայտարարեց, որ առ այսօր իրականացված ծրագրերը եղել են փայլուն:
Հունիսի 22-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հայտնի երգիչ, երաժիշտ Հարություն Փամբուկչյանին և ծննդյան 65-ամյակի առթիվ, ինչպես նաև հայ երաժշտական արվեստը ներկայացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Երեխեք ջան, մեքենաների վախտն անցել ա, թանկ ու էժան մեքենաները, մեքենան ընդամենը տրանսպորտ ա, որը ընդամենը տեղափոխման միջոց ա։ Ժիգուլի-միգուլի քշող չկա, սաղ էլ ֆիրմա ավտո են քշում։
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նամակը, որով ՀՀ կառավարությունն առաջարկել է «Ակցիզային հարկի» մասին օրինագիծը հանել երկրորդ ընթերցումից:
«Հյուսիս-Հարավը մեր երկրի համար լուրջ մեծ քաղաքականություն է: Եթե այս քաղաքականությունն ընդդիմադիրները պետք է օգտագործեն քննադատության համար, կարծում եմ՝ տեղին չէ:
Սիրիայի ու Թուրքիայի սահմանին հայտնաբերել են գաղտնի թունել, որն ունի 500 մ երկարություն: Trend-ի հաղորդմամբ՝ գաղտնի թունելից օգտվելու էին ԴԱԻՇ-ի զինյալները:
Պայքարել ՀԷՑ-ի թալանի դեմ, որոշակի իմաստով, նշանակում է՝ պայքարել նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ: Առաջին հայացքից՝ կարող է թվալ, որ դա ուշացած նպատակ է, քանի որ Հայաստանն արդեն 6 ամիս ԵՏՄ անդամ է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լավ հարաբերությունների մեջ է նախկին կնոջ՝ Լյուդմիլայի ու իր աղջիկների՝ Մարիայի ու Եկատերինայի հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով հնդկական IANS գործակալությանը:
ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյին հանձնարարվել է նախապատրաստել առաջարկություններ ԵՄ-ի նկատմամբ կիրառվող պատասխան պատժամիջոցների վերաբերյալ, հայտնում է vesti.ru-ն:
Հունիսի 17-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գիշերը «Հաղթանակ» զբոսայգում գտնվող խաղային 3 ապարատները ջարդելով՝ գումար և խաղալիքներ են գողացել:
2015թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի քննարկման և արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:
Մերսիսայդցիները քննարկում են հնարավորությունը` ուժեղանալ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ի «Շոկոլադ», «Ստրաչետելա» և «Դոլչե Լատե» պաղպաղակների արտադրական գործընթացը:
ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների նիստին որոշում է կայացվելու ավելացնել դաշինքի արագ արձագանքման ուժերի թիվը մինչև 30-40 հազար մարդ, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Պաշտոնապես ո՛չ նախագահը և ո՛չ վարչապետն այդպես հանդես չեն եկել, կարող է՝ ոչ պաշտոնապես զգուշացրել են, բայց պաշտոնապես իրենք իրավունք չունեն նման բան անել: Սակագինը ներկայացնում է տվյալ ընկերությունը, ու այդ սակագինն ուսումնասիրում է ՀԾԿՀ-ն»:
Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում այսօր տեղի է ունեցել նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրերի հանձնման արարողությունը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Հյուսիս-Հարավի վարկային ծրագրի 4-րդ տրանշի համաձայնագրի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանի մեկուսացումն ավելանում է, և միջագային նախագծերից՝ տրանսպորտային, երկաթուղային, օդային, գազային, նավթային և այլ, ՀՀ-ն դուրս է մնում: Նա նկատեց, որ մեղավորներ չի փնտրում, որ պատժի, այլ խնդիրն այս վիճակից դուրս գալն է խնդիրը:
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վճարել «Լիվերպուլին» 63 մլն եվրո՝ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռահիմ Սթերլինգի համար, բայց դա կլինի վերջին առաջարկը` կատարված քաղաքայինների կողմից:
Ջրհեղեղից ավերված Թբիլիսիի կենդանաբանական այգին գործարկել է Support Tbilisi Zoo recovery նախագիծը, որի օգնությամբ նախատեսվում է գումար հավաքել կենդանիներին պահելու ու նոր կենդանաբանական այգու կառուցման համար, հայտնում է RIA Novos
Հունիսի 22-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում Դեբեդ գետում երեխա է խեղդվել. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին» և «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային» 4 տարի ժամանակով ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը:
Թուրքիայից ու Հորդանանից անօրինական ճանապարհով Սիրիա է անցել 80 հազար ահաբեկիչ, որոնք ներկայացնում են «Ջեբհաթ ան-Նուսրա» («Հաղթանակի ճակատ») խմբավորումը:
Տղամարդը նախ մենակ է մոտեցել ակտիվիստներին ու սպառնացել, որ կջարդի սարքերը, հետո եկել է իր 2 ընկերների հետ ու նորից նույն սպառանալիքներով է հանդես եկել, սակայն, տեսնելով լրագրողներին և ոստիկաններին, հեռացել է:
«Մենք չենք ձգտում Ռուսաստանի հետ Սառը պատերազմի՝ ճխոսելով անգամ թեժի մասին: Մենք չենք ձգտում Ռուսաստանը դարձնել մեր թշնամին: Սակայն պետք չէ կասկածել, որ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր դաշնակիցներին ու միջազգային օրենքները»:
Ուկրաինան Ռուսաստանին է վճարել 75 մլն դոլար, հայտնում է Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը: