Թբիլիսիի կենդանաբանական այգին դրամական միջոցների հավաքագրման նախագիծ է գործարկել
Ջրհեղեղից ավերված Թբիլիսիի կենդանաբանական այգին գործարկել է Support Tbilisi Zoo recovery նախագիծը, որի օգնությամբ նախատեսվում է գումար հավաքել կենդանիներին պահելու ու նոր կենդանաբանական այգու կառուցման համար, հայտնում է RIA Novosti-ն:
Հունիսի 14-ի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է Թբիլիսիի կենդանաբանական այգու ներքևի հատվածը: 600 կենդանուց ողջ է մնացել մոտ կեսը: Որոշ կենդանիներ փախել են, այդ թվում՝ գիշատիչներ:
Կենդանիների մի մասին ստիպված էին եղել քնեցնել ու վերադարձնել կենդանաբանական այգի, մի մասին ոչնչացրել էին:
Նախագիծը ստեղծվել է մի քանի օր առաջ, սակայն արդեն հավաքվել է գրեթե 7 հազար դոլար: