Բաժիններ՝

«Բեշիկթաշը» ցանկանում է «Լիվերպուլից» գնել Մարիո Բալոտելիին

Ստամբուլում 24-ամյա իտալացի հարձակվողին դիտարկում են՝ որպես Դեմբա Բայի փոխարինող:

Մարիո Բալոտելին համարվում է «Բեշիկթաշի» ամառային տրասֆերի առաջնահերթ նպատակը: «Սև արծիվները» պատրաստում են խոշոր առաջարկություն` հույս ունենալով իրենց շարքերում տեսնել Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին:

Բալոտելին պետք է փոխարինի Դեմբա Բային, ով նախորդ մրցաշրջանում անցկացրել է 44 խաղ և խփել է 27 գնդակ:

Այժմ սենեգալցին հույս ունի նորից բախտը փորձել անգլիական Պրեմիեր լիգայում, որտեղ նա խաղացել է «Վեսթ Հեմի», «Նյուքասլի» և «Չելսիի» կազմում:

Մարիո Բալոտելին դեբյուտային մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում խփել է ընդամենը 4 գնդակ` անցկացնելով 28 խաղ:

Նա Եվրոգավաթի խաղերում միակ գոլը խփել է «Բեշիկթաշին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930