Բաժիններ՝

Բիբինի տերը թաղեմ, մարդու անունը, որ Բիբին լինի. Սեյրան Սարոյան. 1in.am

Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե ինչ է մտածում էլէներգիայի թանկացման վերաբերյալ. «Ի՞նչ անեն բա, լույսերն անջատե՞ն»։

Կայքի  դիտարկմանը, որ ՀԷՑ-ում չարաշահումներ են եղել, որ Բիբինը 60 հազար դոլար աշխատավարձ է ստանում, Սարոյանը արձագանքեց. «Բիբինի տերը թաղեմ, մի մարդու անուն որ Բիբին լինի, կստանա, կստանա»:

Անդրադառնալով սակագնի բարձրացման հայտում նաև ՀԷՑ-ի թանկարժեք մեքենաների վարձույթի ու սպասարկման գումարների ներառմանը, Սարոյանը ընդգծեց. «Երեխեք ջան, մեքենաների վախտն անցել ա, թանկ ու էժան մեքենաները, մեքենան ընդամենը տրանսպորտ ա, որը ընդամենը տեղափոխման միջոց ա։ Ժիգուլի-միգուլի քշող չկա, սաղ էլ ֆիրմա ավտո են քշում։ Ցավդ տանեմ, գիտես մեզի դուր ա գալիս, մի հոսանք մուծող էլ ես եմ, չէ՞, կարող ա ուշքս գնում ա՝ տանեմ փողերը տամ հոսանքին»,- հավելեց նա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս