ՆԱՏՕ-ն մեծացնում է արագ արձագանքման ուժերը՝ մինչև 30-40 հազար մարդ
ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների նիստին որոշում է կայացվելու ավելացնել դաշինքի արագ արձագանքման ուժերի թիվը մինչև 30-40 հազար մարդ, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Դա ավելի քան կրկնակի գերազանցում է նախորդ թվաքանակը: Փետրվարին որոշվել էր, որ ցամաքային բաղադիիչը բաղկացած է լինելու մի բրիգադից: Այս շաբաթվա հանդիպմանը մենք հավանության կարժանացնենք օդային, ծովային բաղադրիչն ու հատուկ ուժերը»,-ասել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում կունենա դաշինքի արձագանքման 6 շտաբ:
ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները Բրյուսելում կհավաքվեն հունիսի 24-ին: