Ուկրաինան վճարել է Ռուսաստանին ունեցած պարտքի մի մասը

Ուկրաինան Ռուսաստանին է վճարել 75 մլն դոլար, հայտնում է Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ուկրաինան վճարել է, սակայն փողերը դեռ չեն ստացվել, ընթանում է վճարման տեխնիկական մասը»,-հայտնել են Ռուսաստանի ֆինանսների նախարարությունից:
Ռուսաստանը 2013թ. վերջին 3 մլրդ դոլարով գնել էր Ուկրաինայի սուվերեն պարտատոմսերը: Ուկրաինան պարտքը պետք է մարի մինչև 2015թ. վերջը:

Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարսյենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը կսպասարկի իր բոլոր պարտքային պարտավորությունները՝ չնայած ծանր տնտեսական վիճակին:

Տեսանյութեր

Լրահոս