Բաժիններ՝

ԱՄՆ-ը թույլ չի տա վերադարձնել խորհրդային անցյալը. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է վերականգնել արտաքին քաղաքականության ազդեցության գոտիները, ինչպես դա եղել է խորհրդային տարիներին: ԱՄՆ-ը ու իր դաշնակիցները թույլ չեն տա Կրեմլին, որ նրանք անցյալ վերադառնան, հավելել է նախարարը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ելույթ ունենալով Բեռլինում՝ Քարտերը ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստ են Մոսկվայի հետ հարաբերությունների լավացման, սակայն այդ մասին որոշումը պետք է կայացնի հենց Կրեմլը:

«Մենք չենք ձգտում Ռուսաստանի հետ Սառը պատերազմի՝ ճխոսելով անգամ թեժի մասին: Մենք չենք ձգտում Ռուսաստանը դարձնել մեր թշնամին: Սակայն պետք չէ կասկածել, որ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր դաշնակիցներին ու միջազգային օրենքները»,-ընդգծել է Պենտագոնի ղեկավարը:

Այցի ընթացքում, որը կտևի հունիսի 22-26-ը, Քարտերը կայցելի Գերմանիա, Էստոնիա ու Բելգիա, որպեսզի քննարկի Ռուսաստանի կողմից մարտահրավերները, ավելի վաղ տեղեկացրել էր Պենտագոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս