«Տղայական է մոտեցումը». Արամ Մանուկյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Հյուսիս-Հարավի վարկային ծրագրի 4-րդ տրանշի համաձայնագրի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանի մեկուսացումն ավելանում է, և միջագային նախագծերից՝ տրանսպորտային, երկաթուղային, օդային, գազային, նավթային և այլ, ՀՀ-ն դուրս է մնում: Նա նկատեց, որ մեղավորներ չի փնտրում, որ պատժի, այլ խնդիրն այս վիճակից դուրս գալն է խնդիրը:

«Մանկական մոտեցումը պետք է դուրս գա այս դահլիճից»,- ասաց Ա.Մանուկյանը՝ նշելով, որ ամեն ինչում մեղադրում են ուրիշներին՝ Բիբինին, Թուրքիային և այլն:

Ըստ նրա՝ ուժեղ է այն երկիրը, որ ունի շատ զենք, շատ փող, կանխատեսելի հեռանկարներ: Ա.Մանուկյանը նշեց, որ ՀՀ-ն մրցունակ չէ Թուրքիայի, Ադրբեջանի հետ, զարգացման տեմպերը չեն բավարարում, օրինակ՝ Ադրբեջանը որքան էլ վատ, ամենաոչդեմոկրատական երկիրն է, բայց Եվրոպական խաղեր են անցկացնում. «Այսօր ակնհայտ են մեր երկրի անհաջողությունները, ո՞րն է մեր մրցունակությունը, որո՞նք են մեր այն արգումենտները, որ վաղը դուրս ենք գալու միջազգային ասպարեզ: Տղայական է մոտեցումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930