Բաժիններ՝

Ինչպես է օգտագործվելու 52 մլն դոլարի վարկը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը ներկայացրեց ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թ. ապրիլի 8-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Ըստ նրա՝ վարկի ընդհանուր չափը 52 մլն դոլար է, հատկացվում է 25 տարի ժամկետով, որից 14.5 տարին՝ արտոնյալ, տոկոսադրույքը փոփոխական է, մայիսի դրությամբ շուրջ 1.25 % է հաշվարկվել: Փոխնախարարի խոսքով՝ վարկային միջոցներով վերակառուցվելու է Բարձրավոլտ էլեկտրացանցի Աշնակ ենթակայանը և Երևանի ՋԷԿ-ի ենթակայանները: Նշելով, որ անցած տարիներին իրականացված աշխատանքների արդյունքում ԲԷՑ-ում կորուստները 6%-ից նվազել է 1.8%, Ա.Գալստյանը հայտարարեց, որ առ այսօր իրականացված ծրագրերը եղել են փայլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս