Բաժիններ՝

Մանրամասներ՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպից

Այսօր Ազատության հրապարակում ժամը 13:00-ի սահմաններում նստացույց անող ակտիվիստների և մի անհայտ անձի միջև միջադեպ է տեղի ունեցել: Տղամարդը մոտեցել է ակտիվիստներին ու պահանջել է ցածրացնել երաժշտության ձայնը, որն ակտիվիստների ներկայացմամբ՝ «իբր թե խանգարել է նրան և նրա ընտանիքի անդամներին»: Տղամարդը նախ մենակ է մոտեցել ակտիվիստներին ու սպառնացել, որ կջարդի սարքերը, հետո եկել է իր 2 ընկերների հետ ու նորից նույն սպառանալիքներով է հանդես եկել, սակայն, տեսնելով լրագրողներին և ոստիկաններին, հեռացել է:

168.am-ի հետ զրույցում «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը համոզմունք հայտնեց, որ այդ տղամարդը սադրիչ է եղել, որը ցանկացել է հրահրել ակտիվիստներին, որպեսզի ոստիկանները նրանց տանեն բաժին, ու այսօր երեկոյան նրանք չկարողնան որևէ բան անել: Նա նշեց, որ այդ անձը հիմնականում բղավում էր իր վրա, քանի որ «երևի գիտեր», որ Վ. Շուշանյանն է կազմակերպիչը:

«Կարծում եմ` սա սադրանքի մի ձև է, ու ընտրել են այն պահը, երբ ամենասակավամարդն է այստեղ: Նա ոչ մեկի հետ չէր խոսում, կոնկրետ իմ վրա էր գոռում: Ասում եմ՝ «ընգեր ջան, մի գոռա», ասում է՝ «դու դեռ գոռալը չես տեսել»»,- պատմում է Վ. Շուշանյանը:

Նա նշեց, որ իրենք արդեն այնքան են այս ամենի մեջով անցել, որ կոնկրետ հասկանում են՝ ով է սադրողը, ով՝ ոչ. «Այնպես որ՝ թող անիմաստ փորձեր չանեն: Միգուցե ուզում են այնպիսի բան հրահրել, որ ոստիկանությունը այստեղի ակտիվ մասային հավաքի, տանի, որ ժամը 7-ին անելիքը չկարողանանք ունենալ»:

Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ՝ հունիսի 19-ին «Ո՛չ թալանին» նախաձեռնության նախատեսվող երթի փոխարեն նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ անցնում են նստացուցի՝ իշխանություններին մինչև երկուշաբթի օրը ժամը 19:00-ը ժամանակ տալով՝ վերնայալու էլետրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը: Հիշեցնենք, նաև որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատել է որոշումը՝ թանկացնել էլեկտրաէներգիան 6.93 դրամով:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս