ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Ռոման Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննված քրեական գործի շրջանակում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնի քննիչը, չարաշահելով իր լիազորությունները, 2013 թվականի օգոստոսին մինչ իր բնակարանում խուզարկություն կատարելը, նախապես տեղեկացրել է կատարվելիք քննչական գործողության մասին և առաջարկել է իրեն թաքցնել կասկածելի իրերը, որից հետո քննիչը բնակարանը խուզարկել է մակերեսորեն:
«Եվրասիական տնտեսական միության զարգացումը երկրորդ պլան է մղվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը` անդրադառնալով Ղրղըզստանի՝ ԵՏՄ անդամակցությանը:
«Ինտերի» ֆուտբոլիստի տեղափոխությունը դարձավ ռեկորդային անգլիական ակումբի համար:
Դոլարն առաջարկվել է 478.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 478.25 դրամը։
Իրանի ու «վեցյակի» միջև միջուկային համաձայնագրի առավելություններից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները:
Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանը այսօր՝ օգոստոսի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի տարածքում կայացած դատավարության արդյունքում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ դասալքության ու ապօրինի կերպով զենք կրելու համար։ Պատիժը նա կրելու է խիստ ռեժիմի գաղութում։
Թուզը հարուստ է կալիումով` 270 մգ, պարունակում է 18 մգ նատրիում, 20 մգ մագնիում, մոտ 32-ական մգ կալցիում եւ ֆոսֆոր։ Այս տարրերի փոխհարաբերակցությունը բարենպաստ է մարդու օրգանիզմի համար։
ԴԱԻՇ-ի գրոհայինները համացանցում են տեղադրել ամերիկացի զինծառայողների ու Պետդեպի պաշտոնյաների անձնական տվյալները՝ կոչ անելով սպանել նրանց:
Ուշադրություն. որոնվում է որպես անհայտ կորած
Զարմանալի է, որ ժամանակակից տեխնոլոգիաների մեր դարում և էլեկտրոնային սարքերի միջոցով բոլորի տրամադրության տակ եղած տեղեկատվության հորձանուտում ավելի ու ավելի դժվար է, իսկ երբեմն էլ՝ անհնարին, իրողությունը տարբերել կեղծիքից:
Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում ապրող Գերման Ստերլիգովը «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հերթական գրառումն է կատարել Լեռնային Ղարաբաղի մասին ու տեսանյութ հրապարակել:
Աստղային նորեկի շնորհանդեսը տեղի ունեցավ երեքշաբթի երեկոյան:
Օգոստոսի 12-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Արծվանիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 23.00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Օրբելու փողոցի և Բաղրամյան պող. 53-ից-65 համարների ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Սևանա լճից ջրի բացթողնման և Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգում հնարավոր ջրակորուստների հետ կապված խնդիրները:
Ուկրաինայի կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների երկրորդ՝ ընդլայնված փաթեթը ու մտադիր է այն քննարկման նպատակով ուղարկել Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդին, հայտարարել է Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախարար Յուրի Ստեցը:
Դուբլինում իրավապաշտպանների խորհրդակցության ընթացքում քննարկվել է մարմնավաճառության հարցը: Amnesty International-ը դեմ է հանդես եկել ծառայությունների այդ տեսակի քրեականացմանը:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի վրայից մասնակի հանվել են սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքները, հայտնում է The Telegraph-ը:
Օգոստոսի 13-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ:
Ավելի քան 30 խաղաղ բնակիչ է սպանվել Սիրիայի կառավարական զորքերի հասցրած ավիահարվածների հետևանքով: Հարվածններն ուղղված եբն եղել Դամասկոսից ոչ հեռու գտնվող ապստամբերի դիրքերին: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնին:
Օգոստոսի 12-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զոհերի մեծ մասը Կահիրեի բնակիչներ են: Մեգապոլիսը համարվում է աշխարհի էկոլոգիապես ամենաանբարենպաստ քաղաքներից մեկը, որտեղ նախօրեին արևահարվելու հետևանքով գրանցվել է մահվան 10 դեպք:
Մամուլը շարունակում է ակտիվ քննարկել իսպանացի դարպասապահ Դավիթ Դե Խեայի՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունը:
Կողմերը քննարկել են Հայաստանի ավիացիայի բնագավառի բարեփոխմանն ուղղված մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում էին շուկայի մրցունակության բարձրացմանը, ավիատոմսերի գնային քաղաքականությանը, թռիչքների ժամկետներին և այլ հարցերի:
«Ցավոք այսօր նաև զոհ ունեցանք: Հակառակորդի դիպուկահարից զոհվել է շարքային Կարեն Պարույրի Հովհաննիսյանը: Խորը վշտով փաստում ենք, որ միևնույնն է ոչինչ անպատասխան չի մնալու»:
Օգոստոսի 12-ին, ժամը 03.15-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի Երևանյան խճուղու տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երեկ կայացած ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Սեւիլիայի» դեմ խաղում (5:4) դուբլի հեղինակ է դարձել և խփել է իր 80-րդ գոլը եվրագավաթներում։ Այդ ցուցանիշով նա հավասարվել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
Ալիևի մահվան մեջ մեղադրում են Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիտի բարեկամներին, որոնք ծեծել են լրագրողին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բուլղարիայի Հանրապետությունից 700 կգ հյութերի խտանյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, տեղեկացնում է ծառայության կայքը: