
«Սթոք Սիթին» հաստատել է Ջերդան Շաչիրիի տրանսֆերը

«Ինտերի» ֆուտբոլիստի տեղափոխությունը դարձավ ռեկորդային անգլիական ակումբի համար: Շաչիրին ստորագրել է հնգամյա պայմանագիր և կարող է խաղալ «Տոտենհեմի» հետ առաջիկա խաղում:
Ինչպես հաղորդում է «Սթոք Սիթիի» պաշտոնական կայքը, գործարքի արժեքը կազմել է մոտ 17 մլն եվրո, որը նոր ռեկորդ է ակումբի համար:
Նախորդ մրցաշրջանում Շվեդիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում, խփել է 1 գնդակ և կատարել է 2 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը