
Ադրբեջանցի ֆուտբոլիստին ձերբակալել են լրագրողի սպանության պատճառով

«Սպորտ-Էքսպրեսը» հղում կատարելով AFP-ին տեղեկացնում է, որ ադրբեջանական «Քաբալայի» ակումբի կիսապաշտպան Ջավիդ Հուսեյնովին ձերբակալել են երեք ամիս ժամկետով՝ լրագրող Ռասիմ Ալիեւի մահվան պատաճռով: Լրագրողը քննադատել էր ֆուտբոլիստին հանդիպումներից մեկից հետո:
Ալիևի մահվան մեջ մեղադրում են Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիտի բարեկամներին, որոնք ծեծել են լրագրողին:
Հուսեյնովին և նրա զարմիկին ձերբակալել են երեք ամսով հանցագործությունը թաքցնելու համար: Եվս չորս հոգու ձերբակալել են լրագրողին ծեծելու համար:
Սիրարփի Աղաբաբյան