
Անտանելի շոգերի պատճառով Եգիպտոսում 3 օրում ավելի քան 60 մարդ է մահացել

Ավելի քան 60 մարդ է մահացել Եգիպտոսում վերջին 3 օրում արևահարվելու կամ սրտային նոպաների հետևանքով, որ ստացել են անտանելի շոգերի հետևանքով:
Չափազանց բարձր ջերմաստիճան է երկրի նահանգների մեծ մասում:
Ինչպես հայտնում է Ahram Online-ը, շոգերի հետևանքով մահացածների թիվը հասել է 61-ի:
«Օդի բարձր ջերմաստիճանի հետևանքով վերջին օրերին Եգիպտոսում մահացել է 21 մարդ, այսկերպ, անցած 3 օրերին շոգերի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի»,- TASS-ը մեջբերում է Եգիպտոսի առողջապահության նախարարության հայտարարությունը:
Զոհերի մեծ մասը Կահիրեի բնակիչներ են: Մեգապոլիսը համարվում է աշխարհի էկոլոգիապես ամենաանբարենպաստ քաղաքներից մեկը, որտեղ նախօրեին արևահարվելու հետևանքով գրանցվել է մահվան 10 դեպք:
Հոսպիտալացվել է 581 մարդ, որոնց մեծ մասը տարեց եգիպտացիներ են: