Google-ը փոխում է գործառնական կառուցվածքն ու ստեղծում Alphabet Inc նոր հոլդինգային ընկերություն, որը ներառելու է որոնողական համակարգն ու մի շարք այլ ստորաբաժնումներ: Այն ներառելու է Google որոնողական համակարգը YouTube-ի ու Android-ի հետ:
Առաջին հերթին` սխտորը ախտահանիչ ամենաուժեղ հատկությունն ունի, որը լավագույնս պայքարում է վիրուսների, վնասակար եւ հիվանդածին մանրէների դեմ: Սուլֆիդների ախտահանիչ հատկությանը օգնում է նաեւ սխտորի մեջ պարունակվող ալլիցինը, որը շատ ուժեղ անտիբիոտիկ է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օգոստոսի 10-ին, ժամը 16.15-ին, «Սուրմալու» տոնավաճառից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սեյրան Մ.-ին:
ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից առաջադրած Ջեբ Բուշը ԴԱԻՇ-ի առաջացման պատասխատավության մի մասը գցել է Հիլարի Քլինթոնի վրա, հայտնում է Associated Press-ը:
Football Espana-ն տեղեկացնում է, որ «Ռեալի» ղեկավարությունը դարպասապահ Դավիդ Դե Խեայի` մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության հարցով վերջնագիր է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդին»:
ԱՄՆ Առափնյա ոստիկանության նավը նախօրեին Սան-Դիեգո (Կալիֆոռնիա) է հասցրել ավելի քան 29,9 տոննա առգրավված կոկաին, որի ընդհանուր արժեքը կազմում է 1,01 մլրդ դոլար, հայտնում է Los Angeles Times-ը:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակցի կողմից 2015 թվականի հուլիսի 15-ին հիշյալ հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի սենյակում կատարված ստուգումներով հայտնաբերվել և առգրավվել են խոշոր չափերով «դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբեր:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) իր վրա է վերցրել Ստամբուլում ոստիկանական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով կուսակցության հայտարարությանը:
Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետները 2016 թվականին կանխատեսում են նավթի համաշխարհային գների նվազում 1 բարելի դիմաց 10 դոլարով, եթե Իրանի վրայից վերջնականապես հանվեն տնտեսական պատժամիջոցները:
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում օգոստոսի 11-ին կայացած արտագնա խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատվել է «Արժեթղթավորման հիմնադրամների գրանցումը և գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 6/01-ը:
Օդի ջերմաստիճանը 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, արևելյան շրջաններում` 4-6 աստիճանով:
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ` պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան:
2015 թվականի օգոստոսի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.25%:
Իրանը մտադրություն ունի չորացող Ուրմիա լճին կենդանություն հաղորդել Հայաստանից ու Վրաստանից բերված ջրով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Ըստ բուհերի և մասնագիտությունների 2015/2016 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին»:
Օգոստոսի 10-ին, ժամը 21.10-ին, Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքացի Գառնիկ Գ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ապօրինի պահվել է մինչև նույն օրվա ժամը 20:00-ն: Բացի այդ, մինչ բերման ենթարկվելը, ոստիկանները վերցրել են իր բջջային հեռախոսը, իսկ ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում իր մոտ բջջային հեռախոս չի եղել:
Ուկրաինայի հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման պետական կոմիտեն հաստատել է ռուս հեղինակները 38 գրքերի ցանկը, որ արգելվում է բերել երկիր:
«Տվյալ գործի շրջանակում Յանուկովիչը կարող է գալ Ուկրաինա այն բանից հետո, երբ ավարտվի նրա վրա հարձակում գործելու գործի հետաքննությունը, հայտնաբերվեն այն անձինք, ովքեր մեղավոր են հարձակում գործելու մեջ ու ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է փաստաբանը:
Ճշմարիտյանը մշտապես խոսում է մարդակենտրոնությունից, բայց իր գործողություններով ապացուցում հակառակը՝ հնարավորինս հեռու սպառողից, սպառողի իրավունքներից և սպառողի խնդիրներից:
Այսօր Երևանի ժամանակով 22:45-ին կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Բարսելոնա» – «Սևիլիա» հանդիպումը:
Խորտակված Վենետիկը Հայաստանում վերածնվե՞լ է ուզում, թե՞՝ Հայաստանն էլ խորտակել: Այնպիսի տպավորություն է, որ «վենետիկյան հանձնաժողովի» կողմից Սահմանադրության տեքստն ամբողջովին ներկայացվել է, և այնպես է պարտադրվում, որ «հայաստանյան հանձնաժողովը» համարյա չի կարողացել (կամ՝ չի հասկացել, որ) որևէ բան փոխի, խմբագրի՝ազգային ու հայերեն դարձնի: Արդյունքում ՝որոշ առաջադեմ փոփոխություններին ու լրացումներին զուգահեռ երկրի մայր օրենք սահմանադրություն (նախագիծ) են սողոսկել երկրի ազգային անվտանգության համար վտանգավոր շատ նորմեր, «վրիպակներ» կամ` պարզապես անգրագիտություններ…
Օգոստոսի 10-ին, ժամը 18.16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 69 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է գազի բալոն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղում անցած գիշեր լարված իրավիճակ է եղել՝ ոստիկանները ձերբակալ են լճում ձուկ որսացող գյուղացիներին: Բնակիչներն իրենց խնդիրների մեջ մեղադրում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանին, ում հիմնադրած «Լճեր» ընկերությունն լճում ձուկ որսալու արտոնագիր ունի:
Այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք, քաղաքական և հասարակական պահանջ չկա: Հայաստանում չկա և երբեք չի եղել ո՛չ սահմանադրական և ո՛չ էլ քաղաքական ճգնաժամ: 2005-ին, երբ փոփոխվեց Սահմանադրությունը, կա՛ր դրա հրամայականը: Փոփոխվեց նախևառաջ այն պատճառով, որ նոր Սահմանադրությունը պարտադիր պետք է համաձայնեցվեր Եվրոպայի խորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին:
Նախօրեին Ստամբուլ նահանգի Քարթալի շրջանում վերականգնումից հետո օծվել է ու վերաբացվել հայկական Սուրբ Նշան եկեղեցին:
24-ամյա ուղևորուհուն, ով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ծննդաբերել ու նորածին տղային գցել էր զուգարանը, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց:
Հունաստանն ու միջազգային վարկատուները ավարտել են բանակցությունները ֆինանսական օգնության բազմամիլիարդանոց փաթեթի վերաբերյալ ու համաձայնության են եկել, հայտնել է Հունաստանի ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Մենք՝ կառավարությունը և գիտական ոլորտը, պետք է փորձենք միասին գյուղատնտեսության բնագավառն ավելի զարգացնել և ավելի արդյունավետ դարձնել: Պետք է արդյունքների մասին խոսենք՝ բոլորիս ուժերը համատեղենք և արդյունք տանք, մեր գյուղացիներին, հողօգտագործողներին ուղղորդենք», – նշել է վարչապետը: Ամփոփելով քննարկումը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է մշակել կոնկրետ իրատեսական ծրագրեր, համատեղ քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ և ներկայացնել ՀՀ կառավարություն: