Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Տոտենհեմին» (1:0), իսկ «Չելսին» միավորներ կորցրեց «Սոունսիի» հետ խաղում (2:2):
Կարելի է որոշակի փոփոխություններ անել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պետական իշխանության իրականացումը հնարավորինս սահմանափակելուն: Գործող Սահմանադրությունում առկա միակ լուրջ բացը, որի մասին ես տարիներ շարունակ խոսում եմ, վերաբերում է դատական իշխանության սահմանադրական վերահսկողության պակասին:
Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան, ով արդեն 7 ամիս գտնվում է Ադրբեջանի բանտերից մեկում, դարձել է իրավապաշտպան ոլորտում հեղինակավոր՝ Էլիսոն դե Ֆորժի անվան հեղինակավոր մրցանակի դափնեկիր:
Դուշանբեում ավարտվել է հայտնի գործարար, երկրի արդյունաբերության ու էներգետիկայի նախկին նախարար Զաիդ Սայիդովի դեմ հարուցված դատական գործը: Նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մահացել է ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ գաղափարաքարոզչական բաժնի պետ, Արցախյան ազատագրական շարժման ակտիվիստ, գրող, հրապարակախոս Հակոբ Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ ինքը սպասում է նախագահի վերադարձին, որից հետո փորձելու է հանդիպում խնդրել նախագահից և իր բոլոր առարկությունները ներկայացնել նրան:
Դուք 2014թ. հունիսի 11-ի N 2222Ա որոշմամբ Երևանի քաղաքապետի բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով, պարգևատրել եք Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին Երևան քաղաքում հասարակական ակտիվ գործունեություն ծավալելու համար:
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսությունը, որի վրա նախօրեին զինված հարձակում էր իրականացվել, իր աշխատանքը այսօր կվերսկսի, հայտնում է թուրքական Kanal7 հեռուստաալիքը:
Մուսալեռի հաղթական հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ հերոսամարտի մասնակիցների անկոտրում կամքը, ազատագրական ոգին ու արիությունը խորհրդանշող հուշարձանի տարածքում սկսվել են շինարարակական ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ:
Ողջունելով պարոն Արեյանի տեղին հանձնարարականը, կավելացնեմ նաև, որ միայն առանձնասենյակների ու շքեղ ծառայողական մեքենաների պատուհաններից հետևելու փոխարեն դուրս գան, և այո՛, ոտքով շրջեն ու հետևեն ոչ միայն կատարվող աշխատանքներին, այլ նաև անձամբ տեղեկանան որակին, և միայն այդ դեպքում ավելի արդյունավետ կծախսվի հարկատուների (երևանցիների) վճարած հարկերը, ու ամեն տարի հարկադրված չեն լինի վերանորոգել նույն փողոցներն, բակերը, շենքերի շքամուտքերն ու տանիքները:
«Մենք այսօր խոսում ենք արմատական փոփոխությունների մասին, ինչ խոսք, նաև շատ կարևոր է Սահմանադրության կատարումը, իսկ ինչո՞ւ Սահմանադրությունը չի կատարվում, քանի որ հավասարակշռությունը չի պահպանվում ընդդիմադիր դաշտում, կիսանախագահականի դեպքում, բնականաբար, ավելի շատ են և՛ կուսակցության, և՛ նախագահի լիազորությունները»:
Օգոստոսի 11-ին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իստրինսկի ջրամբարի տարածքում հայտնաբերվել է 1987 թ. ծնված Պարույր Մանուկյանի դին:
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը չի կարծում, որ Սահմանադրության բարեփոխման նախագիծն «առաջ տանող» ծրագիր է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, թե Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է Հայաստանում ոչնչացնել ընտանիքը՝ որպես այդպիսին:
«Օրեր առաջ ասոցիացիայի նախագահի կողմից ստացել ենք գրավոր հաստատումն առ այն, որ Հայաստանի գիտակների ասոցիացիայի հայտը՝ 2016թ. աշխարհի առաջնությունը Հայաստանում, մասնավորապես՝ Ծաղկաձորում, անցկացնելու հետ կապված, դիտարկվել է և նախագահության կողմից հաստատվել: 2016թ. մեզ խնդրում են հյուրընկալել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի չեմպիոնատը»:
«Հաշվի առեք, ի դեպ, որ նման բան եղել է ոչ միայն ինձ հետ: Երբ Ռոնալդ Ռեյգանտ երկխոսության մեջ մտավ Գորբաչովի հետ, նրա սեփական պահպանողական կողմնակիները գրում էին բավական կտրուկ բաներ, որ նա զբաղվում է իբր «չարիքի կայսրության» հաշտեցմամբ»:
«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արտակ Գարոյանը պատրաստվում է Վերաքննիչ բողոք ներկայացնել՝ պահանջով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ երեկոյան հայտնաբերվել էր Իստրինսկի ջրամբարում աղետի ենթարկված ինքնաթիռային աղետի վերջին զոհի մարմինը:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հետաձգել է Թուրքիա կատարելիք այցը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրին:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։
Օգոստոսի 3-ից 8-ը Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հիմքի վրա անցկացվել է զորահավաքային հրամանատարաշտաբային զորավարժություն, որի հիմնական մասնակիցները զորամասին կցված պահեստազորայիններն են եղել:
Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39095169 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ողբերգություն է տեղի ունեցել Դուբայի լողափին օգոտոսի 9-ին: Տղամարդը չի թույլատրել փրկարարներին օգնել իր խեղդվող աղջկան, քանի որ նրանք եղել են «անծանոթներ», ում հպումները «կպատվազրկեին» աղջկան:
Երևանի Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկում ջրագծի վրա առաջացած վթարի հետևանքով, օգոստոսի 11-ին` առավոտյան ժամը 07.00-ին, ջրազրկվել են Նոր Նորք վարչական շրջանի 1-րդ և 2-րդ զանգվածները:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քանաքեռ-Զեյթունում ամուսինների սպանության գործով մեղադրվող 44-ամյա Տիգրան Մանուկյանը մահացել է:
Սկզբից ՌԴ է գնացել Պարույրի հայրը՝ Նորիկը, ով հետո տարել է նաեւ փեսային, նրանք այդպես ընտանիքներով ապրում են ՌԴ-ում, տղամարդիկ աշխատում են շինարարության մեջ: Գյուղապետն ասաց, որ Նորիկը երկու որդի եւ մեկ դուստր ունի, Պարույրը ամուսնացել է հենց ՌԴ–ում: Նրա կինը՝ Լարիսան, Վանաձորից է, սակայն ապրում էր ՌԴ-ում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի զուգարանում նորածնի մարմին է հայտնաբերվել:
Սիրիայի Լաթաքիա քաղաքում կալանքի տակ է վերցվել երկրի նախագահ Բաշար Ասադի զարմիկը՝ Սուլեյման Հիլյալ Ասադը: Նա մեղադրվում է սիրիական բանակի գնդապետի սպանության մեջ:
Օգոստոսի 11-15-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Այստեղ անզեն աչքով տեսանելի է, որ իրականում ոչ մի փոխադարձ կապ չկա տեսախցիկների առկայության և հանցավորության մակարդակի միջև: Միլիոնավոր տեսախցիկներն անհրաժեշտություն են այլ նպատակի համար: Էհ, լավ է լինել չճանաչված հանրապետություն: Անհրաժեշտ չէ զօրուգիշեր հետևել ու գաղտնալսել սեփական բնակչությանը»: