
ԴԱԻՇ-ը համացանցում է տեղադրել ԱՄՆ պաշտոնյաների ու բանակի սպաների տվյալները

ԴԱԻՇ-ի գրոհայինները համացանցում են տեղադրել ամերիկացի զինծառայողների ու Պետդեպի պաշտոնյաների անձնական տվյալները՝ կոչ անելով սպանել նրանց:
Ցանկը տեղադրվել է սոցցանցերից մեկում, հայտնում է Herald Sun պարբերականը: Դրանում ներառված է 1400 մարդու տվյալ:
Ներկայացվում են զինծառայողների ու պաշտոնյաների պաշտոնները, նրանց հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեներն ու կրեդիտ քարտերի համարանիշները:
Ահաբեկիչների հաղորդագրության մեւ պարունակվում են ցուցակում հիշատակված մարդկանց գտնելու ու սպանելու կոչեր:
Հաղորդագրության հեղինակներ են ինչ-որ ցանցահեններ, որոնք իրենց հայտարարել են ԴԱԻՇ-ի մաս:
Ենթադրվում է, որ ցանցահենների ղեկավարն է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջունայդ Հուսեյնը, ով ԴԱԻՇ-ի երեք ամենավտանգավոր ու հետախուզվող զինյալներից է ԴԱԻՇ-ի ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի ու կազմակերպության դահիճ Մուհամմեդ Էնվազիի հետ միասին: