Բաժիններ՝

Դավիթ Դե Խեան ընդգրվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում

Մամուլը շարունակում է ակտիվ քննարկել իսպանացի դարպասապահ Դավիթ Դե Խեայի՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունը:

Իսկ այդ ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» թիմի իսպանացի դարպասապահին ընդգրկել են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի բելգիական «Բրյուգեի» հետ դիմակայության հայտացուցակում:

Այսպիսով, եթե Դե Խեան մասնակցի «Բրյուգեի» հետ խաղերից թեկուզ մեկին, նա ընթացիկ մրցաշրջանում չի կարողանա այլ թիմի կազմում մասնակցել Չեմպիոնների լիգայի հանդիպումներին:

«Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը ունի հետևյալ տեսքը.

Դավիդ դե Խեա, Անդրեաս ինդեգարդ, Սերխիո Ռոմերո, Սեմ Ջոնսթոն, Ֆիլ Ջոնս, Մարկոս Ռոխո, Ջոնի Էվանս, Քրիս Սմոլինգ, Լյուլ Շոու, Պադի Մաքնեյր, Մատեո Դարմիան, Տայլեր Բլեքետ, Ադնան Յանուզայ, Մայքլ Քարիկ, Դեյլի Բլինդ, Էշլի Յանգ, Անդեր Հերերա, Անտոնիո Վալենսիա, Մարուան Ֆելայինի, Մորգան Շնեյդերլին, Բաստիան Շվայնշտայգեր, Ջեսի Լինգարդ, Անդրեաս Պերեյրա, Մեմֆիս Դեպայ, Խուան Մատա, Ուեյն Ռունի, Խավյեր Հերնանդես, Ջեյմս Ուիլսոն:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս