
«Դինամոյի» պաշտպան Մաթյո Վալբուենան դարձավ «Լիոնի» ֆուտբոլիստ

Աստղային նորեկի շնորհանդեսը տեղի ունեցավ երեքշաբթի երեկոյան: Միանգամից մի քանի աղբյուր հաստատեցին, որ ֆրանսիացին վերադարձել է հայրենիք: Ֆուտբոլիստի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, որի մասին հայտնում է «Լիոնի» պաշտոնական թվիթերյան էջը` ներբեռնելով Մաթյոյի լուսանկարը:
Ֆուտբոլիստն ինքն իր թվիթերյան էջում ներկայացրել է աղբյուրներից մեկի գրառումը. «Մաթյո, շնորհակալություն ամեն ինչի համար: «Դինամոն» քեզ երբեք չի մոռանա: Հաջողություններ «Լիոնում»»:
Մամուլի տվյալներով` 30-ամյա ֆրանսիացու տրանսֆերից «Դինամոն» կստանա 7 մլն եվրո:
Ռուսաստանի առաջնությունում Վալբուենան «Դինամոյի» կազմում անցկացրել է 22 հանդիպում և խփել է 6 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը