
Բորսայում այսօր էլ դոլար չի վաճառվել

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ օգոստոսի 12-ին, ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 478.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 478.25 դրամը։ Հիշեցնենք, որ բորսայում երեկ նույնպես դոլար չէր վաճառվել։
Rate.am համակարգի տվյալներով, օգոստոսի 12-ի օրվա վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերում ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 476.5 դրամով, վաճառվում 480 դրամով :