«Իմ ներշնչանքի աղբյուրը սերն է: Ասում են՝ սերն ավելի հին է, քան մարդկությունը, իսկ մարդկությունը սիրուց ստեղծվեց: Սերն աստվածային զգացմունք է, որն Աստված պարգևեց մարդուն, որ նա բարին արարի: Սիրել` նշանակում է Աստծուն կրել քո մեջ: Սերը նվիրում է` անմնացորդ, անշահախնդիր, հանուն հայրենիքի, սիրած մարդու, զավակների, ընկերոջ: Առանց սիրո կյանք չկա: Բարի, գեղեցիկ են սիրով ապրող, արարող մարդիկ: Ես ճանաչում եմ այդպիսի մարդկանց. դա մեր ժողովուրդն է՝ ստեղծագործ, բազմաչարչար, պայքարող հայ ժողովուրդը»:
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ նահանգի Սուր շրջանի 7 թաղամասերում պարետային ժամ է:
Ռդ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրաման, որի համաձայն՝ Ուկրաինան ներառվելու է այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ գործում է մթերային էմբարգո: Ուկրաինական ապրանքների նկատմամբ էմբարգոն սկսելու է գործել 2016 թվականի հունվարի 1-ից:
Թուրքիայի առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենկչին ակնկալում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամը կավարտվի 2016 թվականի մարտին:
Ըստ Ա.Մինասյանի՝ վաղվանից ուժի մեջ մտնող Սահմանադրության 50-րդ հոդվածը խոսում է պատշաճ վարչական իրավունքի մասին, որ պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև ակտ գրելը լսել նրան, իսկ այս նախագիծը դա չի ասում: Նա նշեց, որ որքան էլ բարձր գնահատի մեղմացումը, հունվարի 11-ից ուժի մեջ մտնող օրենքը քաղաքացիներին ու վարորդներին չլսելու հիման վրա տուգանքի է ենթարկում: Այսինքն, Մինասյանի կարծիքով, այն հակաում է Սահմանադրությանը և պետք է հետևողական լինել:
Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթի մասնակիցներին շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Հարությունյանը` ընդգծելով, որ մրցույթի շնորհիվ հերթական անգամ բազմաթիվ ուսանողներ հնարավորություն ստացան դրսևորել իրենց հնարավորությունները:
Լուրերն այն մասին, որ գործարար և բարերար Գագիկ Ադիբեկյանը որոշել է հարազատ Մասիս քաղաքում չտեսնված-չլսված տոն ապահովել՝ 5-օրյա տոնական ծրագրով և թանկարժեք տոնածառով, տարածվեցին այնքան արագ, որ մինչ քաղաքում տոնածառի հայտնվելն ի հայտ եկան տոնածառի գնի և գույնի մասին «առասպելները»:
Kicker-ը նշել է գերմանական Բունդեսլիգայի առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստներին: Այս կոչմանն են արժանացել Մյունհենի «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Լոռու մարզի Կաթնառատ գյուղի գերեզմանատանը այսօր՝ դեկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող Ռուբեն Ալեքսանյանի հուղարկավորությունը:
«Իմ մեքենաները բոլորն իմ անունով են, իմ զավակների քշած մեքենաները, իմ ծառայության մեքենաները, ու մի միամիտ մարդ, որ նայեր առանց պատկերացնելու, պիտի մտածեր, որ Արսենը ճանապարհային մանյակ ա, դուրս ա գալիս տնից միայն խախտումներ անելու համար: Ակտեր են գալիս, որ պարզել են՝ ես խախտում եմ արել, երբ ես ԱՄՆ-ում էի, իսկ խախտումն արել են ինձ պատկանող մեքենայով»:
Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց «Նորվիչին» (1:2), իսկ «Լեսթերն» արտագնա խաղում հաղթեց «Էվերթոնին» (3:2):
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսելով անցնող տարում հասցրած ու չհասցրած աշխատանքների ու ստեղծագործական պլանների մասին, ասաց, որ տարին հարուստ էր ստեղծագործական նախագծերի, դրանց իրականացման, արտասահմանյան երկրների հետ համագործակցության, թարգմանական գրականության և գրական այլ աշխատանքների իրագործմամբ:
Դատարանում այսօր ցուցմունք տվեցին գործով վկաները: Քրեական գործով որպես վկա հարցաքննվեց հայտնի երգիչ Հայկ Մարգարյանը՝ ՀՏ Հայկոն: Վերջինս նշեց, որ ակումբ ունի, որքան հասկացել է սպանության գործով կասկածյալն այնտեղ է եղել: Նա նշեց, որ որպես անվտանգությունն ապահովող անձի ճանաչել է Տիկո անունով անձի, նրա հետ է կապ ունեցել:
Սլովենիայի քաղաքացիները չեն աջակցել «Ընտանիքի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու օրինագծին, որը վերաբերում էր միասեռական ամուսնություններն օրինականացնելուն ու այդ ընտանիքների կողմից երեխաներ որդեգրելուն, հայտնում է սլովենական STA գործակալությունը:
«ԱՄՆ-ը, ՌԴ-ն և միջնորդները ցանկանում են կարգավորում, բայց դա պետք է ցանկանան նաև կողմերը` գործուն քայլեր ձեռնարկելով և բանակցելով, սակայն դրա կամքը չկա, քանի որ կողմերի դիրքորոշումները բոլորովին տարբեր են»,- նկատեց ռուս վերլուծաբանը:
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Մերմեյդ լողափում փրկարարն ափ է դուրս բերել Դանիայի խեղդվող արքայազնին: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին թագավորական ընտանիքի հանգստի ժամանակ:
«Մարդիկ երազում արդեն հոծ գիծ էին տեսնում: Կարմիր գծանշաններ, արագաչափ ու հոծ գիծ՝ այս 3 բառերը մարդկանց մոտ իներցիայով սարսափ են առաջացնում: Մեզ մոտ ոչինչ էնքան ջանադրությամբ չէին անում, ինչքան առավոտները հոծ գծերի թարմացումը, որպեսզի մեկ միլիմետր անցումը կարողանային տուգանել 5000 դրամ»:
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Ռեալը» ջախջախեց «Ռայո Վալյեկանոյին» (10:2), իսկ «Ատլետիկոն» պարտվեց «Մալագային» (0:1):
Ճակատի ողջ երկայնքով միջադեպերի հետաքննության մեխանիզմները, որպես համակարգային միջոցառումների տարր՝ կապված հակամարտության կարգավորման հետ, իր արտացոլումն է գտել Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների՝ Սոչիի հայտարարություններում 2011թ. մարտի 5-ից և 2012թ. հունվարի 23-ից:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Քաղաքացի Զինա Կ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, «ԱզերԹաջ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Յուվենթուսն» արտագնա խաղում հաղթեց «Կարպիին» (3:2), իսկ «Ինտերը» սեփական հարկի տակ պարտվեց «Լացիոյին» (1:2):
«Նախագահների հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական կողմերը: Պարոն նախագահը Բեռնում հանդիպման ժամանակ դարձյալ հայկական կողմից պահանջել է ազատ արձակել մեր հայրենակիցներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին»,- ասել է Մամեդյարովը:
Իսրայելի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Սիլվան Շալոմը հայտարարել է սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքի պատճառով պաշտոնից հեռանալու մասին: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում «Բավարիան» արտագնա խաղում հաղթեց «Հանովերին» (1:0), իսկ Դորտմունդի «Բորուսիան» պարտվեց «Քյոլնին» (1:2):
Սամվել Ավետիքյանի խոսքով` վարչությունն առանձնակի ուշադրություն է դարձնում նաև վերջին 3 տարիներին ստուգումների ցանկում չընդգրկված կազմակերպությունների տնտեսական գործունեությանը. «Ֆինանսների նախարարությունը վճռական է խախտումներ և թերհայտարարագրումներ թույլ տված տնտեսվարողներին բացահայտելու հարցում»:
«Բոլոր նախադրյալները կան, որ եկող տարի այդ ցնցումները մտնելու են բոլոր տարածությունները, նաև այս դատարկ տարածությունը, որ կոչվում է Ազգային ժողով: Մենք պետք է պատրաստ լինենք այդ ցնցումներին:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: