Բաժիններ՝

Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացում է ակնկալում մարտին

Թուրքիայի առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենկչին ակնկալում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամը կավարտվի 2016 թվականի մարտին: Այս մասին նա հայտնել է թուրքական Haberturk թերթին տված հարցազրույցում:

Մեկնաբանելով իրավիճակը, որն ստեղծվել է Ռուսաստան թուրքական մթերքի ներկրման արգելքից հետո, Թյուֆենկչին նշել է, որ իր գերատեսչությունը իսկապես այս ամիս նկատել է մաքսային վճարների նվազում արտահանումից:

Սակայն, նրա խոսքով՝ թուրք արտադրողները կարողացել են արագ կենտրոնանալ սպառման այլ շուկաների, օրինակ՝ Ռումինիայի վրա:

«Թե´ ռուսական կողմը, թե´ մենք անում ենք հնարավոր ամեն բան, որ նվազեցնենք պատժամիջոցների բացասական ազդեցությունը երկու ժողովուրդների վրա: Լարվածությունն աստիճանաբար նվազում է, ու մենք կանխատեսում ենք, որ փետրվար-մարտին այն կվերանա»,- նշել է նա:

Թուրք նախարարը նաև նշել է, որ ռուսական պատժամիջոցները նվազագույն ազդեցություն կունենան Թուրքիայի բանկային ոլորտի վրա, ու կրեդիտ քարտերից օգտվողները չեն զգա ազդեցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս