Ողբերգական վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և վիրավորներ

Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 TU 559 (վարորդ՝ 1968 թ. ծնված Ն. Գ.) և «Լեքսուս» մակնիշի 30 UT 140 (վարորդ՝ 1952 թ. ծնված Ռ. Հ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Հ.-ը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոների փականները, այնուհետև «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևոր՝ 1983 թ. ծնված Ա. Շ.-ին, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

vtar.jpg1

Վարորդները հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները Գ. Հ.-ի դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:

Տեսանյութեր

Լրահոս