Երգիչ ՀՏ Հայկոն ցուցմունք տվեց դատարանում Թևոսիկի եղբոր գործով

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քրեական աշխարհում Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատական նիստը:

Դատարանում այսօր ցուցմունք տվեցին գործով վկաները: Քրեական գործով որպես վկա հարցաքննվեց հայտնի երգիչ Հայկ Մարգարյանը՝ ՀՏ Հայկոն: Վերջինս նշեց, որ ակումբ ունի, որքան հասկացել է սպանության գործով կասկածյալն այնտեղ է եղել: Նա նշեց, որ որպես անվտանգությունն ապահովող անձի ճանաչել է Տիկո անունով անձի, նրա հետ է կապ ունեցել: Հարցին՝ արդյոք ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը եղե՞լ է ակումբում, նա պատասխանեց, որ չի հիշում, հնարավոր է՝ ամբաստանյալը եղել է ակումբում, բայց իր մոտ չի տպավորվել:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը վկայից հետաքրքրվեց, թե ինչպես են ծանոթցել Տիգրանի հետ, ինչին ի պատասխան Հայկ Մարգարյանն ասաց, որ չի հիշում՝ ով է խորհուրդ տվել: Իսրայել Սարգսյանը հայտարարեց, որ Տիգրանը եղել է իր տեղակալը, ինքն ակումբ գնացել է ծառայությունը ստուգելու:

Վկաներից մյուսն էլ ասաց, որ մերսուհի է, կապ է ունեցել Մովսես Ներսիսյանի հետ, նրա հետ հեռախոսով ու «սայթով» կապ է ունեցել, նա մի քանի անգամ զանգել է իրեն, առօրյա խոսակցություն են ունեցել, նա ասում էր՝ խառն եմ: Նիստի ընթացքում այժմ հետազոտվում են ապացույցները:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս