Բաժիններ՝

Սլովենացիները հանրաքվեի ժամանակ դեմ են քվեարկել միասեռական ամուսնություններին

Սլովենիայի քաղաքացիները չեն աջակցել «Ընտանիքի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու օրինագծին, որը վերաբերում էր միասեռական ամուսնություններն օրինականացնելուն ու այդ ընտանիքների կողմից երեխաներ որդեգրելուն, հայտնում է սլովենական STA գործակալությունը:

Հիշեցնենք, որ կիրակի Սլովենիայում բացվել էին 3,1 հազար ընտրատարածքներ, որոնք կարող էին ընդունել 1,7 միլիոն մարդու, որոնք ունեն քվեարկելու իրավունք:

Նախնական տեղեկություններով՝ փոփոխություններին դեմ է քվեարկել ընտրողների ավելի քան 60%-ը, կողմ՝ ընտրողների 36%-ը: Ներկայում կատարվել է ձայների 96%-ի հաշվարկը:
Օրենքում փոփոխություններ կատարելու դեմ էր հանդես գալիս երկրի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Սլովենիայի դեմոկրատական կուսակցությունը (SDS):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031