Բաժիններ՝

Մեդվեդևը հաստատել է Ուկրաինայի դեմ մթերային էմբարգոն

Ռդ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրաման, որի համաձայն՝ Ուկրաինան ներառվելու է այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ գործում է մթերային էմբարգո:
Ուկրաինական ապրանքների նկատմամբ էմբարգոն սկսելու է գործել 2016 թվականի հունվարի 1-ից:

Ռուսաստանի վարչապետը հայտնել է նաև, որ 2016 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայի հետ հարաբերություններում չի գործելու ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ռուսական էմբարգոյից ապագա վնասները գնահատել է 600 միլիոն դոլարի սահմաններում:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել 2016թ. հունվարի 1-ից կասեցնել Ուկրաինայի նկատմամբ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031