Իլհամ Ալիևը Սերժ Սարգսյանից պահանջել է ազատել ադրբեջանցիներ Ասկերովին և Գուլիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բեռնում դեկտեմբերի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպմանը պահանջել է ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում ազատազրկված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին, հայտնում է «ԱզերԹաջ» գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:

«Նախագահների հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական կողմերը: Պարոն նախագահը Բեռնում հանդիպման ժամանակ դարձյալ հայկական կողմից պահանջել է ազատ արձակել մեր հայրենակիցներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին»,- ասել է Մամեդյարովը:

Հիշեցնենք, անցած տարվա դեկտեմբերի վերջին Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031