ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ այցելել են Գյումրի: Քաղաքի մուտքի մոտ նրանց դիմավորել են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Հովհաննես Մարգարյանը, Արման Սահակյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Կայքի տեղեկություններով՝ հունվարի 21-ին, ժամը 12:00-20:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բակի կողմից ցանցի վրայով անցել են տան կողմը, կոտրել երկաթե վանդակաճաղը, այնուհետ բացել տան դուռը և այնտեղից գողացել ոսկյա զարդեր, Ա. Ալեքսանյանի՝ որպես մրցանակ ստացած կրծքանշանները և հեռուստացույցը, հետո տան մյուս դռնից իրենց ավարով հեռացել են:
Այս մասին հայտնել են իրավիճակին ծանոթ գործակալության աղբյուրները:
«Գյումրու դեպքը, իհարկե, արտառոց դեպք է, սարսափելի ոճրագործություն է, որի հետ կապված ամեն մի հայ չի կարող ուղղակի գնահատական տալ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյնաը՝ խոսելով Գյումրիում ողբերգական սպանդի ենթարկավծ ընտանիքի մասին:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ դեպքից չորս օր անց նախաքննական մարմնի գրությամբ Վարդան Պետրոսյանի համար փակվել են բոլոր ճանապարհները այն դեպքում, երբ նույնը չի արվել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար՝ այն դեպքում, երբ նույնիսկ չկար փորձաքննության եզրակացությունը. ըստ փաստաբանի՝ դեպքի չորս օր անց արդեն որոշվել էր քրեական պատասխանատվության ենթարկել Վարդան Պետրոսյանին. նա ձերբակալվել է մինչև փորձաքննության ստացումը:
Ժնևյան քննարկումներն անցկացվում են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի ու ԵԱՀԿ-ի նախագահությամբ:
Այդ պայմանագիրը նախորդ տարվա նոյեմբերի 24-ին ստորագրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբան:
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ հայատարարել է, թե «մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին»:
Այսօր Բաղրամյան 26-ում` ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, նաիրիտցիները շարունակեցին իրենց ամենօրյա բողոքի ակցիաները: 168.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի աշխատակից Իշխան Գասպարյանը, ով փետրվարի 6-ից կրճատման ծանուցումը ստացել է և ստորագրել է թերթիկը, նշեց, որ իրենք 18 ամսվա աշխատավարձի պարտքն են պահանջում: Նրա խոսքով՝ օրինական ճանապարհներով ամեն տեղ դիմել են, մինչ օրս պաշտոնական պատասխան չեն ստացել.
Խաղաքարտի վրա դրված է ոչ միայն Ուկրաինայի ապագան, այլև՝ բուն ԵՄ-ի ապագան:
Մալայզիան ջիհադին մասնակցելու համար Սիրիայի ու Իրաքի տարածք մեկնող Չինաստանի քաղաքացիների համար դարձել է հիմնական տարանցիկ երկրներից մեկը:
Հունվարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հերթական անգամ կներկայանա օտարերկրյա բեմում՝ ղեկավարելով Ռուսաստանի հեղինակավոր նվագախմբերից մեկը՝ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան):
Հունվարի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Նեթանյահուն մարտին ժամանելու է Վաշինգտոն, որպեսզի ելույթ ունենա ԱՄՆ Կոնգրեսի առջև:
«Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի 2014 թ. համապարփակ զեկույցը հերթական անգամ փաստում է, որ «Մենք փոխվում ենք» կարգախոսով մեկնարկած բարեփոխումների գործընթացը հաստատուն կերպով առաջ է ընթանում: Անցած տարի համալսարանը գործունեության գրեթե բոլոր ոլորտներում արձանագրել է հաջողություններ. բուհի սոցիալական քաղաքականությունը ունի հասցեագրված ուղղվածություն, արդեն երկրորդ տարին է՝ իրականացվում է աշխատակիցների բժշկական ապահովագրություն, սոցիալապես անապահով առաջադեմ ուսանողները արժանանում են կրթաթոշակի, 10 տոկոսով բարձրացել է աշխատակիցների աշխատավարձը»,- նշել է վարչապետը:
Հայբեր Փախթունխվա նահանգի կառավարությունը համապատասխան զեկույցը ներկայացրել է երկրի վարչապետ Նավազ Շարիֆին:
Հունվարի 23-ին 30 խմբում ընդգրկված հայաստանցի 108 գիտնական 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամից՝ գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
Այն ներկա դրությամբ ամբողջովին գտնվում է «Իսլամական պետության» զինյալների վերահսկողության ներքո:
Տարվա արդյունքներով բոլոր հիմնական ցուցանիշներով Բանկն ամրապնդեց իր դիրքերը բանկային համակարգի առաջատար եռյակում: 2014թ. արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 4,2 մլրդ ՀՀ դրամ:
Իրադրությունը ՀՀ և ԼՂՀ սահմաններին մնում է լարված, հակառակորդը կորուստներ է կրում, սակայն հաշվի չի նստում դրանց հետ: Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք ու դրանց հետևանքները արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել:
Մեդվեդևի խոսքերով՝ պետք է գործել արագ:
«Գյումրիի ոճրագործությունն ունի պատվիրատու»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա.Մարտիրոսյանը (Նյու Յորք)` անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին:
Ակցիան նախաձեռնել էին Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի (Central European University) մի խումբ հայ ուսանողներ, ովքեր ցուցանակներով և կոչերով պահանջում էին Ռուսական կողմից հարգել Հայ-Ռուսական պայմանագրի 4-րդ հոդվածով սահմանված միջազգային պարտավորությունը, այն է` ՀՀ արդարադատությանը հանձնել գլխավոր կասկածյալ Վալերի Պերմյակովին:
Հայաստանը, նրա խոսքով, ղեկավարում են ԿԳԲ-ի գործակալները, նրանք փորձում են «դեբիլացնել» ժողովրդին, ինչը նրանց որոշակի առումով հաջողվել է: Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանում իրենք առաջարկել են՝ իրենց դատել «հանուն Ռուսաստանի Ֆեդերացիայի», իսկ իր ընկերներից մեկն էլ առաջարկել է, որ հայ դատախազի փոխարեն դատարան ներկայանա ռուս դատախազը:
Դրա հետ կապված՝ «Իսլամական պետությունը» խոստացել է մոտ ժամանակներս հանդես գալ հայտարարությամբ:
Գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է:
2000 թվականից սկսած՝ տարեկան 200 միլիոն տոննայով մեծացվել է նավթի արդյունահանումը, իսկ նավթի ու նավթամթերքի արտահանումն աճել է գրեթե երկու անգամ:
Ինչո՞ւ են փակ Տարոն Մարգարյանի և իր խորհրդական պարոն Մերթարջյանի ֆբ-յան էջերը և չեմ կարողանում իրենց պատին դնել անհրաժեշտ տեղեկությունն այն դեպքում, երբ վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ինքը՝ քաղաքապետը կոչ արեց հետևել սոցցանցերում հայտվող ցանկացած տեղեկությանը, որը վերաբերվում է Երևանի խնդիրներին:
Թուրքիայի ու Եգիպտոսի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին մասնակցելու են Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ բին Աբդուլազիզի հուղարկավորման արարողությանը:
Այդ պահանջի չկատարումը կլինի թուլության հստակ ցուցիչ ոչ միայն Պուտինի, այլև՝ համայն աշխարհում պոտենցիալ ագրեսորների համար: