ԱՄՆ-ն ու Իրաքը մասշտաբային հարձակում են պատրաստում՝ Մոսուլն ազատագրելու համար. WSJ
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Իրաքը մասշտաբային գործողություն են պատրաստում՝ Մոսուլ քաղաքն ազատագրելու համար, որը ներկա դրությամբ ամբողջովին գտնվում է «Իսլամական պետության» զինյալների վերահսկողության ներքո:
Այս մասին թերթին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Լլոյդ Օսթինը: Գործողությունը պլանավորված է 2015 թվականի հունիսին: Ներկա դրությամբ ԱՄՆ-ի զինված ուժերը փորձում են կասեցնել քաղաքին սննդամթերք մատակարարելու ուղիները:
Գեներալ Օսթինն ընդգծել է, որ «Իսլամական պետությանը» դիմակայող ուժերին արդեն իսկ հաջողվել է վերադարձնել 300 կիլոմետր քառակուսի տարածք, ոչրնչացվել է 6000 սուննի: