Բաժիններ՝

Օբաման ու Քերին Վաշինգտոնում չեն հանդիպի Նեթանյահուի հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չի պլանավորում Վաշինգտոնում հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի հանդիպելու Իսրայելի վարչապետի հետ:

Նեթանյահուն մարտին ժամանելու է Վաշինգտոն, որպեսզի ելույթ ունենա ԱՄՆ Կոնգրեսի առջև: Նրան Վաշինգտոն է հրավիրել Ներկայացուցիչների պալատի ղեկավար Ջոն Բոհները, ով հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է նոր պատժամիջոցներ սահմանի Իրանի հանդեպ:

Նեթանյահուն ողջունել է դա, իսկ Օբաման ու Քերին դեմ են արտահայտվել: Օբաման արդեն իսկ հայտարարել է, որ եթե ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ սահմանի Իրանի դեմ, ապա վետո կդնի դրանց վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս