«Ես կարծում եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները շարունակել են զարգանալ վերջին 18 ամիսների ընթացքում ևս՝ հստակ արդյունքներով. Վիզայի դյուրացման և հետընդունման համաձայնագիր, Հայաստանի հասանելիությունը ԵՄ ծրագրերին ու գործակալություններին, Հայաստան-ԵՄ համատեղելիության ամենաբարձր աստիճան՝ առավել, քան երբևէ»,- ասում է նա:
Զարիֆը Դավոս կմեկնի այսօր:
Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է:
Ինչպես գիտենք, Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով, ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ին կայացրած որոշմամբ, պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 444 ընտանիքների տրամադրվելու են բնակարանների գնման վկայագրեր՝ երկու փուլով:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ մինչև չիմանանք՝ ովքեր են արել, աջակցել, չենք կարող վերջնական գնահատական տալ. «Միայն հո այդ սրիկան չէ՞ր, պետք է համակողմանի ուսումնասիրություն կատարվի»:
Այս մասին Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիորգի Աբաշիշվիլին:
Բժեզինսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է իրենց ռազմական ստորաբաժանումները տեղակայեն Բալթյան երկրներում:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
2014 թ. հոկտեմբերի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Ազատամարտիկների փողոցի այգու հարևանությամբ գտնվող կրպակից 800.000 դրամի ապրանքներ գողանալու մասին:
Մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի շրջագայությունը Աֆրիկյան եղջյուրի երկրներում (Եթովպիա, Էրիթրեա, Սոմալի, Ջիբութի):
Հունվարի 22-ին, ժամը 14.09-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչը փորձում է ինքնասպան լինել, դուռը փակ է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս տարվա սկզբին ՀՀ կառավարությունն «ազատվել» է Դիմումների և բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանից, ում տևական ժամանակ քաղաքացիները մեղադրում էին վաշխառության և խարդախության մեջ: Պլուզյանն այլևս Կառավարությունում չի աշխատում:
ԱԹՍ-ի վրա գտնվել է երեք կիլոգրամ թմրանյութ՝ բյուրեղյա մետամֆետամին:
Լրագրողները ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էր առանձնահատուկ վերաբերմունքի արժանացել ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովը՝ 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանին հիվանդանոցում այցելության ժամանակ:
«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը միաժամանակ երկու կարևոր որոշում է կայացրել։ Փաստորեն նրա օրոք Հայաստանում սահմանվեց ներմուծման առաջին քվոտան, այսինքն, այն լիբերալ ինդեքսն-մինդեքսը, որով հպարտանում էինք, արդեն կարող ենք քննադատել, իբր դա էական չի Հայաստանի համար։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը վստահություն է հայտնել, որ Սաակաշվիլուն չի հաջողվի խուսափել արդարադատությունից:
Ծննդաբերության ժամանակ երեխայի ստոծանու, ուսի եվ արմունկի նյարդերը ողնուղեղից պոկվել են, ինչի հետևանքով փոքրիկս շնչառական խնդիր ունի, ինչպես նաև աջ ձեռքը չի կարողանում վեր բարձրացնել ու արմունկը ծալել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիին:
Գողությունների 13 դրվագները բացահայտվեցին:
«Այո, ես քննադատությունն էլ եմ ընդունում, ողջամիտ քննդատությունն էլ շատ կարևոր է, դա անհրաժեշտություն է, ոչ թե կարևոր է: Բայց եկեք թե կոռեկտության, թե ողջամտության սահմաններում համագործակցենք իրար հետ»:
Բացառապես արտահանմամբ զբաղվող և տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը առաջարկվում է նվազեցնել 10 անգամ՝ ներկայիս 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս:
«Ընդունենք՝ մեր սպանության գործը չենք հանձնում իրենց, չենք փոխանցում իրենց: Հետևաբար՝ միայն ռուսական կողմում կատարված հանցագործության համար է, չէ՞, անձը ենթակա պատասխանատվության: Այսինքն՝ Հայաստանի իրավազորության տակ գտնվելու պայմաններում այդ արարքի համար պատասխանատվություն չի լինելու, չէ՞»,- ասաց Գ. Կոստանյանը:
Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը տոնվելու է ողջ շուքով: Այսօր կառավարության նիստի վերջում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր գործընկերներին հրավիրեց մասնակցելու միջոցառումներին:
Հայաստանի սովորական սպառողների համար շաքարավազի շուկայում ոչ մի փոփոխություն չի լինելու: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, առանձին ոչ մի բացառություն չկա, ԵՏՄ-ի անդամակցության պայմաններում Հայաստանի երկու արտարդողներ՝ «Պեպսի կոլա» և «Կոկա կոլա» ընկերությունները կշարունակեն նախկինի նման աշխատել: Այսինքն, նրանց կթույլատրվի սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից 10 % ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով՝ 1 տարվա ընթացքում 4 հազար տոննայից ոչ ավելի ծավալով:
Նա նշել է, որ Արևմուտքը փորձում է ատելություն տարածել իսլամի ու մուսուլմանների հանդեպ:
Այս պահին Հայաստանում չկա 50 մլրդ դրամի ապրանք արտահանող որևէ կազմակերպություն, որը կկարողանա օգտվել «Շահութահարկի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններից և 20%-ի փոխարեն վճարի 2 % շահութահարկ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր Գյումրու սպանության դեպքի խորհրդարանական լսումների ընթացքում իր գործընկներին խնդրեց տեղի ունեցած ողբերգությունը չշահարկել, քանի որ այն բոլորի վիշտն ու ցավն է: «Խնդրում եմ չփորձել այս առիթն օգտագործել սեփական քաղաքական շահաբաժին ստանալու համար: Սա ես ուղղակի բարոյական չեմ համարում»,- ասաց նա: Մ. Եսայանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց՝ […]
Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք չեն կարող զինվորականներ տեղակայել Սիրիայի հետ 820 կիլոմետրանոց սահմանի յուրաքանչյուր հատվածում:
Գևորգ Կոստանյանն ի պատասխան ասաց, թե միանշանակ է, որ ՀՀ տարածքում հանցագործության կատարման դեպքում կիրառելի է ՀՀ օրենքը: Միաժամանակ, նրա խոսքով՝ գործ ունենք նաև այդ պայմանագրի 5-րդ հոդվածի հետ, որը սահմանում է, որ զինվորական հանցագործությունների կատարման դեպքում կիրառելի է ՌԴ օրենսդրությունը.