Արշակ Սադոյան. «Ռոբերտ Քոչարյանը կրակի վրա յուղ է լցնում»
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ հայատարարել է, թե «մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին»:
Այսօր՝ լրագրողների լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ Ռ. Քոչարյանի վերոնշյալ դիտարկումների մասին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքանյանն ասաց, թե ոճրագործությունն այնպիսին էր, որ առաջին օրը, առաջին ժամերին ու վայրկյաններին, իրոք, հնարավոր էր՝ մարդկանց մոտ, նույնիսկ պետական այրերի մոտ լինել անելանելի վիճակ.
«Բայց իրավապահների, մասնագետների գործողություններում ես դանադաղկոտություն չեմ տեսնում: Գուցե, հայտարարություններում ինչ-որ զսպվածություն է եղել, որովհետև, իրոք, դժվար էր ինչ-որ հայտարարություն անել, բայց դա գալիս էր նրանից, որ սարսափելի վիճակ էր, և, իրոք, շատ դժվար էր որևէ բան մտածելը:
Ավելի լավ է մի քիչ ուշ, բայց փաստերով հայտարարություններ անելը, քան առանց փաստերի՝ անմիջապես արձագանքելը»:
Դիտարկմանը՝ բայց դուք և՛ դանդաղ արեցիք, և՛ հակասական հայտարարություններ հնչեցրիք, և խուճապ ստեղծեցիք, ՀՀԿ-ական պատգամավորը հետաքրքրվեց, թե այդ ո՞րն է եղել հակասական հայտարարությունը:
Լրագրողները հիշատակեցին փոխոստիկանապետի և ՀՀ գլխավոր դատախազի հայտարությունները, որոնք մեջբերում էին Ռուսաստանի Սահմանադրությունը, ինչին Լ.Ալեքսանյանն այսպես արձագանքեց.
«Ռուսաստանի Սահմանադրությունը ո՞նց կարելի է մեջ չբերել»:
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ ընդհատելով Լ.Ալեքսանյանին, ասաց. «Ո՞նց, Ռուսաստանի Սահմանադրությունը չի կարելի մեջ բերել, Հայաստանում գործում է միայն Հայաստանի Սահմանադրությունը»:
Լ.Ալեքսանյանն էլ նկատեց, որ եթե ինքը ասում է՝ ռուսական Սահմանադրությունը պետք է մեջ բերել, դա չի նշանակում, որ Հայաստանինը չի գործում»:
Ա. Սադոյանը, իր հերթին՝ ադրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի դիտարկումներին, ասաց. «Տեսեք, ինձ դիտողություն են անում, որ հանկարծ կրակի վրա յուղ չլցնեք, չլարեք: Ես հարցնում եմ ձեզ, իսկ այդ ինչպե՞ս եղավ, որ Ռոբերտ Քոչարյանը կրակի վրա յուղ է լցնում:
Առաջին օրը բոլորը արել են ճիշտ հայտարարություններ, մինչև այդ ոճրագործին բռնեցին, ու Կրեմլից կարգադրություն եղավ, որ «սա մեր գործն է մենք պետք է անենք»»: