Բաժիններ՝

Չինաստանի 300 քաղաքացի վերջին շրջանում համալրել է «Իսլամական պետության» շարքերը

Չինական Huantsyu shibao թերթի փոխանցմամբ՝ Մալայզիան ջիհադին մասնակցելու համար Սիրիայի ու Իրաքի տարածք մեկնող Չինաստանի քաղաքացիների համար դարձել է հիմնական տարանցիկ երկրներից մեկը: Վերջին շրջանում Չինաստանից Մալայզիայի միջոցով Մերձավոր Արևելք է մեկնել ավելի քան 300 մարդ՝ համալրելու համար «Իսլամական պետության» շարքերը:

Թերթն ընդգծում է, որ ջիհադական գաղափարախոսության ազդեցության տակ ընկած չինացի մուսուլմանները մեկնում են Թուրքիա, որի տարածքից էլ մուտք են գործում Սիրիա կամ Իրաք:

«Իսլամական պետության» շարքերը համալրելու համար Չինաստանից գերազանցապես մեկնում են (մուսուլման) ույղուրներ, որոնց թվում քիչ չեն կանայք ու անչափահասները: Նրանցից շատերն անլեգալ հատում են սահմանը՝ օգտագործելով թուրքական կեղծ անձնագրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս