Բաժիններ՝

Ռուսաստանը վերածվել է մաֆիոզ պետության. Ջորջ Սորոս

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսը փակ ընթրիքի է մասնակցել Դավոսում, ուր ներկայումս տեղի է ունենում Համաշխարհային տնտեսական ֆորումը: Սորոսը քննադատել է Ռուսաստանի իշխանություններին.

«Ռուսաստանը վերածվել է մաֆիոզ պետության, որում ղեկավարները երկրի ռեսուրսներն օգտագործում են անձնական հարստության ու իշխանությունը պահելու համար»: Սորոսն ընդգծել է Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու կարևորությունը.

«Խաղաքարտի վրա դրված է ոչ միայն Ուկրաինայի ապագան, այլև՝ բուն ԵՄ-ի ապագան: Իմ կարծիքով՝ եթե Եվրոպան կորցնի Ուկրաինան, ապա դա կլինի ահռելի կորուստ: Դա Ռուսաստանին հնարավորություն կտա բաժանել ու տիրել»:

Սորոսը քննադատական խոսքեր է հասցեագրել նաև ԵՄ-ին՝ ընդգծելով, որ այն վերածվել է «պարտատերերի ու պարտապանների միաձուլվածքի», որում վերջիններս դժվարություններ են կրում իրենց պարտավորությունները կատարելիս, իսկ վարկատուները նրանց դրել են այնպիսի պայմանների մեջ, որոնցից բարդ է դուրս գալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս