
Ռուսաստանը նավթից ունեցած կախվածությունը կնվազեցնի 20 տարի անց. Նովակ

Российская газета թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարությունը նավթագազային եկամուտներից բյուջեի կախվածությունը մինչև 43-45 տոկոսի կնվազեցնի մինչև 2035 թվականը.
«Էներգակիրները Ռուսաստանի համար հանդիսանում են մրցունակ առավելություն: 2000 թվականից սկսած՝ տարեկան 200 միլիոն տոննայով մեծացվել է նավթի արդյունահանումը, իսկ նավթի ու նավթամթերքի արտահանումն աճել է գրեթե երկու անգամ:
Դրա հաշվին նավթագազային եկամուտների մասնաբաժինը բյուջեում աճել է մոտ 50-52 տոկոսով: Եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացումը կհանգեցնի պետության եկամուտների կայունացմանը»: