Պակիստանի հյուսիս-արևմուտքում ձերբակալվել է ավելի քան 8000 ենթադրյալ ահաբեկիչ. զեկույց
Express Tribune-ի փոխանցմամբ՝ Պակիստանի ոստիկանությունը երկրի հյուսիս-արևմուտքում ձեռնարկած վերջին գործողությունների արդյունքում ձերբակալել է ավելի քան 8000 մարդու, որոնց կասկածել են ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ: Այս մասին են վկայել պաշտոնական տվյալները:
Հայբեր Փախթունխվա նահանգի կառավարությունը համապատասխան զեկույցը ներկայացրել է երկրի վարչապետ Նավազ Շարիֆին: Դրա համաձայն՝ Պակիստանի տվյալ շրջանում իրականացվել է 2861 հատուկ գործողություն, որոնց արդյունքում ձերբակալվել է 8281 կասկածյալ՝ ներառյալ 22 հոգևորական, որոնց մեղադրել են կրոնական ատելություն բորբոքելու մեջ:
Հատուկ գործողություններն անցկացվել են ահաբեկչության դեմ պայքարի համազգային պլանի շրջանակներում: Բացի այդ, նահանգի կառավարությունը ահաբեկչության մասին 90 գործ փոխանցելու է ռազմական դատարանին ու ավելի քան 7 միլիոն դոլար է հատկացնել առավել վտանագավոր, փախստական ահաբեկիչներին փնտրելու համար: Պակիստանի տվյալ նահանգում առավել ուժեղ են ծայրահեղական շարժումները: