Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
«Հայաստանի տարածքում կատարվել է լրջագույն ահաբեկչական գործողություն: Եվ նաև սա է պատճառը, որ կասկածյալը պետք է հանձնվի Հայաստանին»,- ասում է Հայկ Ա. Մարտիրոսյանը:
Որոշ լրատվամիջոցներում այսօր «հայտարարության» մի տեքստ հրապարակվեց՝ իբր ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամների անունից:
«Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել»;
Շնողեցիները կենցաղային աղբը թափում են գյուղի առանձին հատվածներում կամ Աղբյուրի ձոր կոչվող ձորակում:
2014 թ. դեկտեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1996 թ. ծնված Սեյրան Հ.-ին Մ. Հերացու փողոցում վրաերթի ենթարկելու մասին:
«Շենգավիթ» բժշկական կենտրում լույս աշխարհ է եկել միանգամից 3 փոքրիկ: Եռյակի երջանիկ մայրիկը 31 տարեկան է։ Փոքրիկները ծնվել են 11 տարվա անպտղությունից հետո եւ արհեստական բեղմնավորման ճանապարհով:
Լոռու մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի նախկին քննիչի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
«Ադրբեջանցիների հաշվարկն այն է, որ հայկական հասարակությունը տեսնելով և տեղեկանալով մարդկային կորուստների մասին` կարող է խուճապի մատնվել, որ դրա արդյունքում ավելի կարագանա արտագաղթը, մարդիկ կխուսափեն իրենց երեխաներին բանակ ուղարկելուց, և այդպիսով հայկական բանակը կկազմաքանդվի, Հայաստանի դիմադրողականությունը կնվազի»,- ասում է Վաղարշակ Հարությունյանը:
Հունվարի 23-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1976 թ. ծնված Աբել Պ.-ին:
«Երկրորդ նախագահի բոլոր հարցազրույցներում կարմիր թելի նման գնում է հետևյալ միտքը` տարանջատվել իշխանություններից՝ ցուցադրելով, որ այս իշխանությունների հետ նա ոչ մի ընդհանուր բան չունի, որ իր ժամանակ որոշակի թերություններով, ամեն ինչ դրական է եղել, իսկ այսօր վատ է, և դրա մեղավորն ինքը չէ»:
Հունվարի 24-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Գյումրու Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցում բացի վարորդներից եղել են նաև ուղևորներ:
Հունվարի 22-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել 1990 թ. ծնված Միխայիլ Ի.-ի կողմից գողություն կատարելու մասին:
Մյասնիկյան փողոցի բնակիչները նաև պատմում են և ցույց տալիս այն ճանապարհը, որտեղով հնարավոր է փախուստի դիմած լիներ ոճրագործը: Նեղ փողոց և անհայտ արահետ, որը միայն թաղամասի բնակիչներին կամ նրանց ճանաչողներին հայտնի կարող էր լինել:
Կինը նաև հայտնել է, որ նախկին ամուսնուն դստերն առևանգելու գործում օգնել է նրա ընկերը: Կնոջ տեղեկություններով՝ նրանք երկուսն էլ բնակվում են Աբովյանում, չեն աշխատում:
Գյումրիի բախումների ժամանակ ոստիկանության անօրինությունների և բռնությունների մասին պատմում են Ավագ Միրոյանը և Դվին Իսանյանսը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին` ժամը 18:30-ի դրությամբ, Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է:
«Հասկացե՛ք, որ այժմ ղարաբաղյան հակամարտությունը ոչ մեկի չի հետաքրքրում: Աշխարհի քաղաքականության ուշադրությունն այժմ ամբողջովին բևեռված է Ուկրաինայի վրա, այս շրջանում աշխարհի քաղաքական գործիչների հետաքրքրությունն այն է, որ այնտեղ նոր պատերազմ չսկսվի»,- ասում է նա:
Հունվարի 23-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Անդրանիկի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 1989 թ. ծնված Մխիթար Պ.-ին և 1985 թ. ծնված Լիպարիտ Ս.-ին:
Հարցին՝ արդյոք հնարավոր կլինի՞ ինչ-որ բան անել, որպեսզի Վ. Պերմյակովը հայտնվի ՀՀ իրավապահ մարմինների իրավազորության ներքո, եթե քննության ընթացքում պարզվի, որ ձերբակալումն իրավաչափ չի եղել, Մ. Շուշանյանը պատասխանեց. «Վստահ եմ՝ ոչ: Այդ հնարավորությունը, այդ պահն արդեն իսկ բաց է թողնվել ՀՀ իրավասու մարմինների կողմից: Մենք գիտենք, որ հիմա նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո, և վստահ եմ, որ ռուսական իշխանությունների կողմից նրան ՀՀ իրավազորությանը հանձնելը բացառվում է»:
Հակառակորդի կորուստների թիվը ճշտվում է: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
Ովքեր ճանաչում են տեսագրության մեջ պատկերված երիտասարդին կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Քաղաքակիրթ երկրներում ընդունված է հրապարակել լուրջ բանկերի թոփ-մենեջերների աշխատավարձերի ու պարգևավճարների չափը։ Մեզանում բանկիրներն այդ թվերը գաղտնի են պահում։
Հունվարի 23-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 1989 թ. ծնված Վահե Մ.-ն և հայտնել, որ ինքը կացինով մարդ է խփել:
Ավելի քան 10 տարի շունն աշխատում է բժշկական կենտրոնում և այս ընթացքում հասցրել է ավելի քան 550 մարդու կյանք փրկել: Ժամանակակից բժշկության մեջ նա իր անգնահատելի ներդրումն է ունեցել: Այս՝ ոչ հեշտ աշխատանքի համար Դեյզին օնկոլոգիական հիվանդությունների բուժման և պոֆիլակտիկայի բնագավառում արժանացել է «Կապույտ խաչ» շքանշանի:
«Գյումրիի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը կարող է բախվել ամենաանսպասելի և զարհուրելի սպառնալիքների: Հայաստանում իսլամական գործոնով պայմանավորված ահաբեկչությունը նույնպես անհնար չէ»:
Եղածն իբրև հանցագործություն՝ հանցագործություն է, պարզապես մասշտաբը և ձևաչափն ընդունելի չեն, դրա համար էլ մեծ ցավով ենք տանում: «Ինչո՞ւ սա պատահեց»-ի մեջ մեր ժողովուրդը ոչ մի մեղավորություն, ոչ մի մեղքի բաժին չունի: Տեղի ունեցածը այնպիսի մի եղեռնագործություն է, որտեղ չես կարող չնկատել սատանայի ներկայությունը և գործունեությունը:
Մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների ճակատագրերը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում:
«ՀԱՊԿ-ն պարտավորվում է ապահովել Հայաստանի անվտանգությունն արտաքին սահմաններից: Այո, վերջերս եղել է միայն Տավուշի մարզում լարված իրավիճակ: Ղարաբաղն այստեղ չի մտնում»,- այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով այն մասին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ն համապատասխան արձագանք չի տալիս սահմանին տիրող լարված իրավիճակի վերաբերյալ՝ ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Տ. Քոչարյանը կարծում է՝ իրավապահ մարմիններն ինչքան արագ փորձեն ինֆորմացիա տալ Գյումրիի ոճրագործության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի գործից, այնքան ավելի լավ, որովհետև ինֆորմացիայի պակասը բերում է բազմաթիվ լուրերի և ասեկոսեների առաջացմանը, որոնք մասնագետների դեպքում՝ շատ ճիշտ կարող են ուղղորդվել այն ուղղությամբ, որով ցանկություն կա: